Սպանախի հակացուցումները․ Ի՞նչ առողջական խնդիրներ է առաջացնում սպանախը և ո՞ր հիվանդության ժամանակ չի կարելի սպանախ ուտել
Սպանախը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Այս բանջարեղենը հարուստ է վիտամիններով, հակաօքսիդանտներով, մի շարք օգտակար նութերով: Այս բանջարեղենը մեծ քանակով սննդային մանրաթելեր է պարունակում:
100 գրամ սպանախը 2.2 գրամ մանրաթելեր է պարունակում՝ օրվա չափաբաժնի 10 տոկոսը: Բավարար քանակով սննդային մանրաթելերի օգտագործումը հնարավորություն է տալիս պաշտպանել աղիների առողջությունը, պահպանել առողջ քաշը:
Մանրաթելերը կարող են նվազեցնել նաև սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի զարգացման հավանականությունը:
Պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ մի շարք նյութեր՝ սպիտակուցներ, ածխաջրեր, անգամ ճարպեր, բջջանյութ, շաքար, կրախմալ, օրգանական թթուներ, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ երկաթ, կալիում, կալցիում, նատրիում, մագնիում, ֆոսֆոր, յոդ, սելեն, ցինկ, պղինձ, և այլ հանքանյութեր։ Հարուստ է А, С, Е, D, К, Н, РР, ինչպես նաև В խմբի վիտամիններով։ Կարոտինի պարունակությամբ սպանախը զիջում է միայն գազարին։
Սակայն այս ամենի հետ մեկտեղ սպանախը ունի նաև հակացուցումներ։
Սպանախի հակացուցումները․ Ի՞նչ առողջական խնդիրներ է առաջացնում սպանախը և ո՞ր հիվանդության ժամանակ չի կարելի սպանախ ուտել
Սպանախը թրթնջակաթթու է պարունակում, որի չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների, լյարդի և լեղապարկի հիվանդությունների առաջացման։
Խորհուրդ չի տրվում օգտագործել միզաքարային հիվանդության, երիկամային քարերի և խոցային հիվանդության, ինչպես նաև օրգանիզմում աղափոխանակության խանգարումների դեպքում։