Սկսեք քիչ օգտագործել դրանք. Ատամնաբույժը թվարկել է ատամների համար ամենավտանգավոր մթերքները

Դիտումներ 1470

Սկսեք քիչ օգտագործել դրանք. Ատամնաբույժը թվարկել է ատամների համար ամենավտանգավոր մթերքները

Բոլորը ցանկանում են ունենալ սպիտակ և առողջ ժպիտ։ Բայց նման էֆեկտի հասնելը դժվար է։ Բավական չէ միայն ամենօրյա հիգիենայի պահպանումը, կարևոր է նաև խնդիրներ չսկսելն ու ժամանակին բուժման կամ կանխարգելիչ հետազոտությունների անցնելը։ 
Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ որոշ սննդամթերք շատ վնասակար են ատամների համար։ 



Այս մասին ավելի մանրամասն խոսեց ատամնաբույժ Ռոման Կորոլյովը։
Ամենավնասակար մթերքներ ցանկում նա առաջին հերթին առանձնացրել է շաքարավազը։ 
«Քաղցրավենիքը ամենից հաճախ հանգեցնում է ատամի էմալի վնասմանը և կարիեսի առաջացմանը։ Բացի այդ, բերանի խոռոչի բակտերիաները շաքարը վերածում են թթվի, ինչը հանգեցնում է ատամների կառուցվածքի քայքայմանը»,- բժշկի մեջբերումը:
Ուստի սննդակարգում պետք է նվազեցնել շոկոլադի, քաղցրավենիքի քանակը։ Ցանկալի է նաև հրաժարվել գազավորված ըմպելիքներից:

 



Եթե, այնուամենայնիվ, անհնար է ամբողջությամբ հրաժարվել դրանցից, ապա յուրաքանչյուր նման խորտիկից հետո պետք է ողողել բերանը կամ օգտագործել ատամի թել, խոզանակել ատամները։ 
Եթե ​​ցանկանում եք ընթրիքին մեկ բաժակ կարմիր գինի խմել, ապա պետք է նախապես մաքրել ատամները, որպեսզի շաքարավազը չկպչի էմալին։ 
Բոլոր թթվային ըմպելիքներն ու մթերքները նույնպես վնասում են էմալը։ 

 



Ամենաընթերցվածը