Սերկևիլը մի հրաշք միրգ է, որը օգնում է մի շարք հիվանդությունների դեպքում և համարվում է հզոր միջոց

Դիտումներ 223

Սերկևիլը մի հրաշք միրգ է, որը օգնում է մի շարք հիվանդությունների դեպքում և համարվում է հզոր միջոց

Ինչպես գիտենք, սերկևիլը դասվում է օգտական մրգերի շարքին: Այն պարունակում է В, С, Е վիտամիններ: Հատկապես շատ օգտակար է սերկևիլի հյութը, որը խորհուրդ է տրվում խմել սակավարյունության, ստամոքսի խանգարման ժամանակ: Իսկ նրանից ստացվող թուրմը օգտագործում են կոսմետիկ միջոցներ պատրաստելու համար: 

Պեկտինային նյութերի պարունակությունը պտղի մեջ մոտ 4,5 տոկոս է, առկա է նաև մոտ 1,5 տոկոս ցելյուլոզա` այդ նյութերը չեն տրոհվում և չեն յուրացվում օրգանիզմում, դրանք կլանում են թունավոր նյութերը և հեռացնում օրգանիզմից։ Թարմ հյութը նույնպես հարուստ է պեկտինով, խնձորաթթվով, հեշտ յուրացվող շաքարներով, դաբաղանյութերով, պարունակում է կալցիում, մագնիում, կալիում, ֆոսֆոր, նատրիում, երկաթ, պղինձ, այլ միկրոտարրեր, ասկորբինաթթու, ենթավիտամին A, նիացին։



Զգուշացում։ Սերկևիլենու պտղիցսերմից և տերևից ստացված պատրաստուկները հակացուցված են կերակրող մայրերին։
Տեսողությունը պայծառացնող. 1 ճ/գ սերկևիլի (կամ սպիտակ ակացիայի) մեղրը լուծեք 1 լ 40-42 C ջերմաստիճանի զտված ջրի մեջ։ Դեմքը մտցրեք սենյակի ջերմաստիճանի մեղրաջրի մեջ, բացեք աչքերը, 15 վայրկյան հետո բարձրացրեք գլուխը, ընդմիջեք 20-30 վայրկյան և կրկնեք աչքերի լոգանքը` ընդամենը 3-4 անգամ։ Մաքուր ջրի փոխարեն` կարելի է օգտագործել տերեփուկ կապույտի, երիցուկի, տուղտի արմատի, սև հապալասի թույլ ջրային թուրմերը։
Աղիները մաքրող. Սերկևիլի պտուղը մաքրեք սերմից և կեղևից, աղացեք, խյուսը խառնեք մեղրի հետ (2։1), տաքացրեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Լյարդի հիվանդություններ. Եփեք մեկ միջին սերկևիլի պտղամիսը, տրորեք։ Խյուսը կերեք օրվա ընթացքում, ունի բուժիչ և կանխարգելիչ ազդեցություն։
Պտղի` կապող և միզամուղ հատկությունների շնորհիվ, խորհուրդ է տրվում օգտագործել ցիստիտի համալիր բուժման ընթացքում։



Ամենաընթերցվածը