Սառույցի վրա ընկնելու հետևանքով վնասվածքները կարող են մահացու լինել․ Պետք է շատ զգույշ լինել
Դիտումներ 217
Վնասվածքաբանը հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչ վնասվածքներ են ստանում մարդիկ ամենից հաճախ սառույցի վրա ընկնելու ժամանակ՝ «կապտուկներ, կոտրվածքներ, ցնցում և գանգուղեղային փակ վնասվածքներ»։
Ռոման Վորոժբիտը թվարկեց այն ախտանիշները, որոնցով կարելի է բացահայտել լուրջ վնասվածքը: Սուր ծանր ցավ, որը ժամանակի ընթացքում ավելանում է:
Վնասվածքի վայրում այտուցվածություն և հեմատոմա, նորմալ շարժունակության խախտում կամ բացակայություն, տեսանելի դեֆորմացիա։
Մասնագետն ընդգծեց, որ վնասվածքի դեպքում չի կարելի փորձել վերականգնել վնասված վերջույթի շարժումը։
Նման գործողությունների արդյունքում հնարավոր են վտանգավոր բարդություններ, այդ թվում՝ անոթի վնասում ոսկրային բեկորով և ներքին արյունահոսություն։
Ամենաընթերցվածը