Սա վերաբերվում է հիմնականում 50-ն անց մարդկանց. Այս միջոցը ամրացնում է արյան անոթները և իմունիտետը
Դիտումներ 1567
Սննդաբան Ելենա Սոլոմատինան խորհուրդ է տվել տարեց տղամարդկանց և կանանց հատուկ ուշադրություն դարձնել առողջության վրա դրական ազդեցություն ունեցող մեկ մթերքի վրա։
Խոսքը մասուրի մասին է։
Բանն այն է, որ դրա հիման վրա թուրմն ունակ է ամրացնել արյունատար անոթները։ Բացի այդ, այս ըմպելիքը բարելավում է արյան ճնշումն ու իմունիտետը։
Մասուրը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, որն օգտակար է հատկապես ձմռանից հետո, երբ ակտիվանում են տարբեր վիրուսներ։
Սոլոմատինան հավելել է, որ չի կարելի մասուրով ըմպելիք խմել ամեն օր ու մեծ քանակությամբ։
Նրա խոսքով, առողջության համար բավարար կլինի օրական միայն մեկ բաժակ նման ըմպելիքի օգտագործելը։
Ամենաընթերցվածը