Սա արեք շաբաթական մեկ անգամ և ձեր դեմքը 10 տարով ավելի երիտասարդ կերևա
Ճապոնուհիները դարեր շարունակ վայելել են բրնձի կոսմետիկ առավելությունները։ Նրանց գեղեցկության գաղտնիքը բնության այս պարզ նվերի մեջ է։ Բրինձը լինոլեաթթվի և սկվալենի զարմանալի աղբյուր է, որը հզոր հակաօքսիդանտ է, որը խթանում է կոլագենի արտադրությունը:
Վերջինս դանդաղեցնում է մաշկի վրա կնճիռների առաջացումը և պաշտպանում այն արևի բացասական ազդեցությունից։
Բրինձը լի է վիտամին E-ով և գամմա-օրզինոլով, որը հայտնի է սիրտը պաշտպանելու և արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու ունակությամբ:
Ցավոք սրտի, բացի ճապոնացիներից, մարդկանց մեծ մասը տեղյակ չէ այս փաստերին: Բրինձն իսկապես ունակ է հրաշքների, երբ խոսքը վերաբերում է երիտասարդացմանը:
Առաջարկում ենք ձեզ պատրաստել այս սուպեր պարզ դիմակ, որը կբարելավի դեմքի գույնը և կհարթեցնի կնճիռները։
Ձեզ անհրաժեշտ կլինի.
3 ճաշի գդալ բրինձ
1 ճաշի գդալ կաթ
1 ճաշի գդալ մեղր
Եռացնել և քամել բրինձը։ Բրնձին ավելացնել մեկ ճաշի գդալ տաք կաթ և մեկ գդալ մեղր։
Այս լուծույթից դիմակը քսեք մաքուր և չոր մաշկին։ Թողեք այն ձեր դեմքին, մինչև այն ամբողջովին չորանա։ Այնուհետև լվացեք այն ջրով, որով եփել եք բրինձը:
Բրնձի ջուրն ունի ուժեղ հակաօքսիդանտ հատկություններ: Այն խոնավեցնում է մաշկը և խթանում արյան շրջանառությունը։ Այս ջուրը նաև օգնում է վերացնել տարիքային բծերը և թեթևացնել մաշկի բորբոքային պրոցեսները։
Օպտիմալ արդյունքի համար խորհուրդ է տրվում շաբաթը առնվազն մեկ անգամ բրնձի դիմակ օգտագործել։ Կրկնեք այս պրոցեդուրան մի քանի անգամ, և դուք 10 տարով ավելի երիտասարդ տեսք կունենաք։