Շատ համեղ մսագնդիկների բաղադրատոմս, Ձեր ընտանիքի բոլոր անդամները շատ կհավանեն այս բաղադրատոմսը

Դիտումներ 163

Շատ համեղ մսագնդիկների բաղադրատոմս, Ձեր ընտանիքի բոլոր անդամները  շատ կհավանեն այս բաղադրատոմսը

Բաղադրիչներ՝
«թեփով» հաց – 1 շերտ,
կաթ – 3 ճ. գդ.,
անյուղ տավարի միս – 450 գ,
սխտոր – 1 պճեղ,
կտրատած մաղադանոս – 1 ճ. գդ.,
ձու – 1 հատ,
աղ, պղպեղ,
ալյուր – 4 ճ. գդ.,
բուսայուղ – 2 ճ. գդ.,
պահածոյացված լոլիկ – 400 գ,
ռեհան չորացրած – 1 թ. գդ.,
շաքարավազ – 0,5 թ. գդ.

 



Պատրաստման եղանակը՝

Հացի կեղևը կտրել:

Հացը դնել ափսեի մեջ, վրան կաթ լցնել, թողնել ներծծվի:

Թասի մեջ դնել միսը, սխտորը, մաղադանոսը, ձուն, կաթով թրջած հացը, համեմել աղով, պղպեղով, լավ խառնել:

Բաժանել 20 փոքրիկ գնդիկների, թաց ձեռքերով կլորացնել, թաթախել ալյուրի մեջ:

Մեծ թավայի մեջ բուսայուղ տաքացնել, մսագնդիկները տապակել, բոլոր կողմերից կարմրեցնել:

Քամիչով հանել և տեղափոխել ուրիշ կաթսայի մեջ:

Պահածոյացված լոլիկները խյուս դարձնել, լցնել մսագնդիկների վրա:

Ավելացնել ռեհան, շաքարավազ, թողնել մարմանդ կրակի վրա, 20-25 րոպե, մինչև սոուսը թանձրանա:

Մատուցել մակարոնեղենի հետ:



Ամենաընթերցվածը