Սևանում մահացած 22-ամյա Մարիաննան է, ամուսնու ՝ 21-ամյա Հայկի հետ (տեսանյութ)

Դիտումներ 6679
Սևանում մահացած 22-ամյա Մարիաննան է, ամուսնու ՝ 21-ամյա Հայկի հետ (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզում nղբերգшկшն միջադեպի արդյունքում մшհшցшծ 22-ամյա Մարիաննան է, ամուսնու՝ 21-ամյա Հայկի հետ։

Մանրամասները տեսանյութում ՝ 

 


Հիշեցնենք, որ ՝ 

Մայիսի 21-ին՝ ժամը 22․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծափաթաղ ճանապարհին՝ Ծովագյուղ բնակավայրի տարածքում, վրաերթի հետևանքով մահացած կին կա։

 
 

Դեպքի վայր մեկնած Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները պարզել են, որ Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կնոջ՝ Մարիաննա Բ․-ի հետ «Մերսեդես» մակնիշի մեքենայով Սևան ընթանալիս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում էլ կինը դուրս է նետվել մեքենայից և մահացել։

Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը