Ռեհանը պարզապես կանաչի չէ, այլ բուժիչ դեղամիջոց
Իսկ դուք գիտեի՞ք որ ռեհանն օգտագործվում է նաև որպես դեղամիջոց։ Բուսական տաք թուրմը խմում են երիկամների, միզապարկի, մրսածության, բորբոքման ժամանակ։ Թուրմը օգտակար է համարվում աղիքային և լյարդային կոլիկի, գազերի, ախորժակի պակասի, ինչպես նաև նևրոզի, գլխացավերի, էպիլեպսիայի, բրոնխիալ ասթմայի դեպքում։ Ռեհանը համարվում է կրծքով կերակրող կանանց կաթի ավելացման արդյունավետ միջոց։
Օտիտ. 2 ճաշի գդալ ռեհանի վրա լցնել 0,5 լիտր եռման ջուր, մարմանդ կրակի վրա դնել, բայց չեռացնել, ապա թողնել 10 րոպե հանգստանա։ Ցավոտ ականջի վրա կոմպրես պատրաստեք և պահեք 1-2 ժամ։ Այն կարող եք օգտագործել ամեն օր, քանի դեռ ձեր ականջը ցավում է։
Կոնյունկտիվիտիտ. 1 ճաշի գդալ չոր ռեհանը լցնել մի բաժակ եռման ջրի մեջ։ Թողնել մինչև սառչի։ Այս թուրմով օրական մի քանի անգամ ողողեք ձեր աչքերը։
Մաշկի քոր. 2 ճաշի գդալ չոր ռեհանը լցնել 0,5 լիտր եռման ջրի մեջ, թողնել 2 ժամ, քամել։ Խմեք կես բաժակ՝ օրը 2-3 անգամ՝ ուտելուց առաջ։
Նյարդային լարվածություն և հոգնածություն. 1 ճաշի գդալ ռեհանը թրմել մի բաժակ եռման ջրի մեջ, թողնել 15-20 րոպե։ Խմեք ինչպես թեյը՝ շաքարով կամ մեղրով, բայց ոչ ավելի, քան օրը 2 անգամ։
Խմեք նույն թուրմը նաև սրտխառնոցի կամ փսխման ժամանակ։
Հակացուցումներ
Սովորական ռեհանը միշտ չէ, որ անվնաս է։ Այն հակացուցված է սրտի իշեմիկ հիվանդության, սրտամկանի ինֆարկտի, թրոմբոֆլեբիտի, թրոմբոցի, ուղեղի բորբոքային հիվանդությունների, արախնոիդիտի, հետգրիպային էնցեֆալիտի համար։