Քայլվածքի հանկարծակի փոփոխությունը կարող է ազդանշան լինել քաղցկեղի մասին

Դիտումներ 504

Քայլվածքի հանկարծակի փոփոխությունը կարող է ազդանշան լինել քաղցկեղի մասին

Որոշ դեպքերում քայլելիս անհասկանալի շարժումները չարորակ հիվանդության ախտանիշ են դառնում։

Քաղցկեղի ախտանիշների դասական եռյակը ներառում է քաշի հանկարծակի կորուստ, թուլացնող հոգնածություն և ուռուցքներ կամ բշտիկներ: Միաժամանակ բժիշկները նշում են, որ քաղցկեղը կարող է ունենալ տարբեր ախտանիշներ, որոնք հեշտությամբ շփոթվում են այլ հիվանդությունների կամ խնդիրների հետ։

 

 

Մասնավորապես, քաղցկեղի նշան կարող է լինել ատաքսիան, որը նշանակում է շարժումների և խոսքի համակարգման խանգարում։ «Ձեռքբերովի ատաքսիան կարող է ունենալ պոտենցիալ պատճառների լայն շրջանակ, այդ թվում՝ գլխուղեղի ուռուցքներ և այլ քաղցկեղներ», - կլինիկայի բժիշկների խոսքերի մեջբերում։

 



Նրանց կարծիքով՝ այս համախտանիշով մարդիկ վատ են կառավարում մկանները, ինչը նրանց շարժումները դարձնում է անկառավարելի։ Սովորաբար ատաքսիայի զարգացմամբ դժվարություններ են առաջանում քայլելու, մարմնի հավասարակշռության, ինչպես նաև ձեռքի շարժումների, կուլ տալու հետ կապված։

 

 

Բժիշկները նշել են, որ նման փոփոխություններ առաջացնող չարորակ նորագոյացություն կարող է լինել գինեկոլոգիական քաղցկեղը, ինչպես նաև կրծքագեղձի կամ թոքերի քաղցկեղը։ 



Բացի այդ, ապացույցներ կան, որ ատաքսիա կարող է առաջանալ արգանդի քաղցկեղի դեպքում:Մասնագետները հիշեցրել են, որ քաղցկեղի դեպքում կարևոր է հնարավորինս շուտ ախտորոշել հիվանդությունը: Հաշվի առնելով դա՝ մարդու քայլվածքի հանկարծակի փոփոխությունները պետք է որոշակի անհանգստություն առաջացնեն, ընդգծեցին նրանք։



Ամենաընթերցվածը