Փռշտալու հոտը կարող է վկայել վտանգավոր հիվանդությունների մասին

Դիտումներ 1009

Փռշտալու հոտը կարող է վկայել վտանգավոր հիվանդությունների մասին

Փռշտոցի ժամանակ սուր և տհաճ հոտի, ինչպես նաև բերանի յուրահատուկ համի ի հայտ գալը երբեմն վտանգավոր հիվանդության մասին է վկայում։

Մասնագետները նշել են, որ փռշտալու հետ մեկտեղ քաղցր հոտի հայտնվելը կարող է վկայել սինուսներում առկա բակտերիաների մասին:

 

 

Այս պայմանն առաջանում է, երբ օրգանիզմում ինսուլինի մակարդակը զգալիորեն նվազում է` սննդակարգից ածխաջրերի բացառման պատճառով։ Եթե ​​փռշտալիս զգում եք գարշահոտ, ապա կարող են վարակված լինել ձեր սինուսները:



 Օրինակ՝ սինուսիտի դեպքում այնտեղ հեղուկ է կուտակվում, եւ դրա մեջ սկսում են բազմանալ վտանգավոր բակտերիաները։

 

 

Թթվաշ հոտի զգացումը կարելի է բացատրել բերանի խոռոչի վարակով, լնդերի հետ կապված խնդիրներով։

Փորձագետները նաև հայտնաբերել են հոտ, որից պետք է զգուշանալ: 



«Ամենանհանգստացնողը ամոնիակի հոտով փռշտալն է, քանի որ դա կարող է վկայել երիկամների կամ լյարդի լուրջ խնդիրների մասին», - ասում են առողջապահության ոլորտի պատասխանատուները: Նման համախտանիշի առաջացման դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել բժշկի։



Ամենաընթերցվածը