Պրոպոլիսի ինֆուզիոն պետք է լինի յուրաքանչյուր բնակարանում: Ահա մի քանի պատճառ, թե ինչու
1. Շնչառական ուղիների հիվանդություններ.
20 կաթիլ պրոպոլիսի 10%-անոց թուրմը լուծել 100 մլ տաք կաթի մեջ և խմել քնելուց առաջ՝ մրսածության առաջին նշանների դեպքում։ Մինչեւ 6 տարեկան երեխաների համար բավական է 4 կաթիլը։
2. Ամրացնում է իմունիտետը։
300 մլ կաթին ավելացնել մաքրված, մանրացված պրոպոլիս: Խառնուրդը դնել կրակի վրա և հասցնել եռման աստիճանի։ Այնուհետև թողեք սառչի և քամեք: Խմեք 1 ճ/գ` ուտելուց 15 րոպե առաջ մեկ շաբաթ:
3. Ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ.
1 բաժակ տաք կաթի մեջ ավելացնել 40 կաթիլ պրոպոլիսի 10%-անոց թուրմ։ Խմեք քնելուց առաջ 5 օր։
4. Աղմուկ ականջներում.
Խառնել 1 ճ.գ. պրոպոլիսի թուրմը եւ 3 ճ.գ. ձիթապտղի յուղը:
Խառնուրդի մեջ խոնավացրեք բամբակը և գիշերը դրեք ականջների մեջ:
5. Ստամոքսի բորբոքում.
Ընդունել 10 կաթիլ 10% թուրմ, օրը երեք անգամ ուտելուց 60 րոպե առաջ մեկ ամսից ոչ ավելի։
6. Գաստրիտ.
Խառնեք 100 մլ պրոպոլիսի 10%-անոց թուրմը և 10 մլ չիչխանի յուղը։ Ընդունեք 30 կաթիլ կաթի հետ ուտելուց մեկ ժամ առաջ, օրը 3 անգամ երկու շաբաթ շարունակ։
Իսկ դուք գիտեի՞ք պրոպոլիսի այս առավելությունների մասին:
Ցանկացած բնական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: