Պահքի բաղադրատոմս․ Տանը մայոնեզ պատրաստեք այս բաղադրատոմսով
- Ցորենի ալյուր - 80 գ
- Ջուր - 375 մլ
- Բուսական յուղ - 60 մլ (4 ճաշի գդալ)
- Կիտրոն - 1 հատ
- Մանանեխ - 1-2 ճ.գ. գդալ
- Աղ - 1 թեյի գդալ
Մաղել ալյուրը փոքր կաթսայի մեջ։
Վրան լցնել 100-150 մլ սառը ջուր և հարելով մանրակրկիտ խառնել, որպեսզի ալյուրն ամբողջությամբ լուծվի։
Ավելացնել մնացած ջուրը։
Դրեք միջին կրակի վրա և խառնելով, հասցրեք զանգվածը եռման աստիճանի։
Այնուհետև կրակը ցածրացրեք և, շարունակելով հարելը, եփեք մոտ 30-60 վայրկյան, մինչև զանգվածը մի փոքր խտանա։ Ստացված խառնուրդը սառեցրեք սենյակային ջերմաստիճանի։ Խառնուրդը սառչելուց մի փոքր ավելի կխտանա։
Կիտրոնից հյութ քամել։
Բլենդերի ամանի մեջ լցրեք աղը, շաքարավազը, բուսական յուղը, 0,5-1 ճ.գ. կիտրոնի հյութը եւ 0,5-1 ճ.գ. մանանեխը։
Հարեք բարձր արագությամբ մոտ 30-60 վայրկյան, մինչև հարթ զանգված ստանաք։
Համտեսեք պատրաստի սոուսը և ավելացրեք մանանեխ, կիտրոնի հյութ կամ աղ՝ ըստ անհրաժեշտության:
Պահքի մայոնեզը պատրաստ է։ Այն պահել սառնարանում հերմետիկ տարայի մեջ: