Պահքի ժամանակ այս սնկով կոտլետները իդեալական են․ Ահա բաղադրատոմսը

Դիտումներ 492

Պահքի ժամանակ այս սնկով կոտլետները իդեալական են․ Ահա բաղադրատոմսը

8 հատ կոտլետ պատրաստելու համար Ձեզ հարկավոր են այս չափաբաժիններով մթերքներ․

  • Հնդկաձավար - 1 բաժակ
  • Շամպինիոն սունկ - 800 գ
  • Կարտոֆիլ (միջին չափի), խաշած կեղևով - 2 հատ
  • Սոխ - 2 հատ
  • Սամիթ - 1 փունջ
  • Արևածաղկի ձեթ - տապակելու համար
  • Ալյուր
  • Աղ - ըստ ճաշակի
  • Պղպեղ - ըստ ճաշակի

 

 



Կարտոֆիլը եփեք կեղևով (թույլ կրակի վրա, մոտ 25 րոպե, մինչև փափկի):

Հնդկաձավարը լվանալ սառը ջրով։ Վրան լցնել 2 բաժակ սառը ջուր և դնել կրակի վրա։ Եռացնել, կրակն իջեցնել և հնդկաձավարը եփել այնքան, մինչև ջուրն ամբողջությամբ գոլորշիանա (մոտ 20 րոպե)։

Սոխը մանր կտրատել։ Եփած կարտոֆիլը մաքրել և անցկացնել խոշոր քերիչով։ Սունկը լվանալ և մանր կտրատել։ Խաշած հնդկաձավարն ու կարտոֆիլը խառնում ենք ու բլենդերով խյուսի պատրաստում։

 

 

Սունկը սոխով տապակել ձեթի մեջ, մինչև հեղուկն ամբողջությամբ գոլորշիանա։ Դրանից հետո հանել կրակից։

Տապակած շամպինիոնները սոխով մանրացրեք բլենդերի միջոցով (կամ մսաղացով):

 



Հնդկաձավարը կարտոֆիլի, սնկի և կանաչիների հետ լավ խառնել։ Աղով և պղպեղով համեմել։

Ջրի մեջ թաթախված ձեռքերով ստացված զանգվածից կոտլետներ ենք պատրաստում։ Պատրաստի հնդկաձավարի կոտլետները գրտնակել ալյուրի մեջ։

Տապակել կոտլետները նախապես տաքացած յուղով տապակի մեջ, երկու կողմից, մինչև ոսկեգույն կեղև ունենա:

Պահքի սնկով կոտլետները պատրաստ են։ Բարի ախորժակ



Ամենաընթերցվածը