Ու՞մ է հակացուցված ուտել նարինջ և ի՞նչ վնասակար հատկություններ ունի նարինջը

Դիտումներ 3054

Ու՞մ է հակացուցված ուտել նարինջ և ի՞նչ վնասակար հատկություններ ունի նարինջը

Նարինջը ձմռան ամիսների ամենատարածված և ամենահամեղ մրգերից մեկն է։ Այն շատերն են սիրում, սակայն մինչ օգտագործելը պետք է իմանաք ի՞նչ վնասակար հատկություններ ունի այն և ու՞մ է այն հակացուցված։

 

 

Նարինջը պարունակում է վիտամին A, C, D, P, ինչպես նաև B խմբի վիտամիններ, երկաթ, պղինձ, կալիում, կալցիում, նատրիում, մագնիում, ֆոսֆոր, ֆտոր, մանգան և այլ նյութեր։ 



Պետք է նարինջ ուտել այն ժամանակ, երբ ձեր օրգանիզմն անընդհատ էներգիայի պակաս ու հոգնածություն է զգում։ Այս միրգն առավել անվտանգ մթերքներից է այն մարդկանց համար, որոնք պայքարում են ավելորդ քաշի դեմ ու տարատեսակ դիետաներ են պահում։  

Սակայն օրական օգտագործվող նարնջի քանակը պետք է սահմանափակել գոնե միայն այն պատճառով, որ դրանք շատ ուտելն օրգանիզմի համար անիմաստ է ու անօգուտ։ Ի դեպ, մեկ փոքր նարինջը 100 գրամ է կշռում ու պարունակում է 47 կալորիա։

 

 

 Նարինջը հակացուցված է գաստրիտ, ստամոքսի խոց և աղիքների հետ կապված հիվանդություններ ունեցող մարդկանց։ Բացի այդ, նարինջը բարենպաստ ազդեցություն չի թողնում ատամների վրա, այդ պատճառով նարինջ ուտելուց հետո պետք է լվանալ ատամները։

 

 



Նարնջի չափից շատ օգտագործումը ավելացնում է մաշկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:


Օրական երկու չափաբաժնից ավելի նարինջ ուտելու դեպքում մելանոմայի հավանականությունը բարձրանում է 63 տոկոսով` համեմատած այն մարդկանց հետ, ովքեր այդքան նարինջ չեն ուտում:

 

 

Պարզվում է՝ ավելի վտանգավոր է նարնջի հյութը: Օրական մեկ բաժնից ավելի նարնջի հյութ խմելու դեպքում մելանոմայի հավանականությունն ավելանում է 79 տոկոսով:

Գիտնականների կարծիքով, առավել ռիսկային են բաց և շատ բաց գույնի մաշկով մարդիկ:



Ամենաընթերցվածը