Որ սուրճն է ցանկալի խմել` կաթով սուրճը թե սևը

Դիտումներ 428

Որ սուրճն է ցանկալի խմել` կաթով սուրճը թե սևը

Բրիտանացի մասնագետները եկել են այն եզրակացության, որ անուշաբույր սուրճը ոչ միայն աշխուժացնում է, այլև նվազեցնում է բորբոքումների քանակը օրգանիզմում, եթե դրան կաթ ավելացնեք։



Գիտնականները նշել են, որ սուրճը ոչ միայն էներգիա է հաղորդում, այլև լավացնում է տրամադրությունը, նվազեցնում է դեմենցիայի, ինչպես նաև լյարդի, կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը։
Կաթն ուժեղացնում է նաև հայտնի ըմպելիքի օգտակար հատկությունները։ 
Բժիշկների խոսքով, երբ կաթի սպիտակուցը խառնում եք սուրճի հակաօքսիդանտներին, ստանում եք իսկապես «հզոր խմիչք», որն արդյունավետորեն պայքարում է բորբոքման դեմ:

 



Մասնագետներն ընդգծել են, որ օգուտները կլինեն ոչ միայն կաթի ավելացումից, այլ նաև այլ կաթնամթերքից։
Գիտնականները նշում են, որ ցիստեինով հարուստ սպիտակուցներ կան կաթում և կաթի վրա հիմնված մթերքներում, որոնք հաճախ ավելացնում են սուրճի մեջ։


 



Ամենաընթերցվածը