Ո՞րն է ավելի լավ ձեր օրգանիզմի համար՝ կոճապղպեղը, թե՞ քրքումը
Կոճապղպեղի վիտամինային բաղադրությունը
1. Մագնեզիում
2. Վիտամին C
3. Վիտամին B6
4. Կալցիում
5. Ցինկ
6. Ֆոսֆոր
7.Երկաթ
8. Պղինձ
Քրքումի վիտամինային բաղադրությունը
1. վիտամին B6
2. կալիում
3. երկաթ
4. վիտամին C
5. կալցիում
6. մագնեզիում
Քրքումն ավելի շատ երկաթ է պարունակում, քան կոճապղպեղը։ Ցածր հեմոգլոբինի և նյութափոխանակության հետ կապված խնդիրների դեպքում խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել քրքում:
Ստորև ներկայացված են երկու համեմունքների հատկությունները, որոնք կարող են օգնել հաղթահարել սուր և քրոնիկ հիվանդությունները:
1. Կոճապղպեղն օգնում է ավելի լավ կլանել հանքանյութերն ու վիտամինները, ինչը կարևոր է թույլ ոսկորների համար և օգնում է ազատվել անեմիայից։
2. Բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը, օգնում է աղիներին։
3. Սպանում է հարուցիչներին, արժեքավոր միջոց է մրսածության առաջին ախտանիշների դեպքում։
4. Կանխում է տարիքային բծերի առաջացումը, մեծացնում է մաշկի պաշտպանիչ պատնեշի գործառույթները։
5. Ազատում է հոդերի բորբոքումները, ցուցված է բոլոր նրանց, ովքեր հակված են արթրիտի։ Հեռացնում է սպազմերը և մկանային ցավը։ Օգտակար է սպորտով զբաղվող մարդկանց համար:
6. Կոճապղպեղը սրտխառնոցի դեմ արդյունավետ միջոց է։
1. Քրքումը բարձրացնում է իմունիտետը։ Օգտակար է ընդհանուր թուլության և հաճախակի մրսածության դեպքում։
2. Բարելավում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը՝ օգտակար բոլորի համար, ովքեր տառապում են այրոցից։
3. Բարելավում է մաշկի վիճակը՝ աներեւակայելի արդյունավետ է պզուկների և այլ մաշկային հիվանդությունների դեպքում:
4. Քրքումն օգնում է բուժել վերքերը և վերականգնել ամբողջ մարմինը վնասվածքներից և ծանր հիվանդություններից հետո։
5. Նվազեցնում է արյան շաքարի մակարդակը։ Քրքումը նաև նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը։
6. Այն արդյունավետ գործիք է ավելորդ քաշի դեմ պայքարում։
7. Քրքումը մաքրում է լյարդը։
8. Նպաստում է կանանց ամսական ցիկլի նորմալացմանը։