Նշված մթերքները, որոնք նպաստում են հաստ աղիքի քաղցկեղի զարգացմանը

Դիտումներ 20017

Նշված մթերքները, որոնք նպաստում են հաստ աղիքի քաղցկեղի զարգացմանը

Որոշ ծանոթ մթերքներ պետք է հեռացնել սննդակարգից, եթե չեք ցանկանում առողջական լուրջ խնդիրների առաջ կանգնել։

Այս մասին ասել է ուռուցքաբան Ալեքսանդր Սերյակովը:
Բժշկի խոսքով՝ ապխտած նրբերշիկը համարվում է ամենավնասակար մթերքը. Նման նախուտեստը պետք է ամբողջությամբ հանվի ճաշացանկից։
Վնասակար են նաև նրբերշիկները, երշիկները և խոզապուխտը։

 



Եթե ​​դուք ամեն օր ուտում եք առնվազն 50 գրամ նման մթերք, ապա քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը մեծանում է 18%-ով։
Ցանկալի է նաեւ հրաժարվել կարմիր մսից։ Ծայրահեղ դեպքում, ինչպես նշեց մասնագետը, այն կարելի է սննդակարգում ավելացնել շաբաթական մեկ անգամից ոչ ավել։ Բաժինը պետք է լինի նվազագույն:

 



Սերյակովը նշել է այլ վտանգավոր մթերաներ. Խոսքը գազավորված ըմպելիքների, թխվածքաբլիթի և վաֆլիի, ինչպես նաև չիփսերի, պոպկորնի և սոուսների մասին է։
Մի մոռացեք պահածոների, արհեստական ​​քաղցրացուցիչների, ձևափոխված մթերքների վտանգների մասին։

 



Ամենաընթերցվածը