3 մթերք, որոնք իջեցնում են արյան շաքարի մակարդակը ուտելուց հետո

Դիտումներ 1438

3 մթերք, որոնք իջեցնում են արյան շաքարի մակարդակը ուտելուց հետո

Էնդոկրինոլոգ Անտոնինա Գուրեևան անվանել է մթերքներ, որոնք «դանդաղեցնում են» արյան շաքարի մակարդակի բարձրացումը։
Դրանք հատկապես օգտակար են, երբ խոսքը վերաբերում է 2-րդ տիպի շաքարախտի ռիսկին (ինսուլինի անբավարար արտադրության պատճառով):
Իսկ ինսուլինի անբավարարությունը սպառնում է արյան շաքարի մակարդակը հասցնել վտանգավոր մակարդակի:

 



Դրանից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս շատ ուտել ցանկացած ամբողջական բուսական մթերքներ, որոնք, ըստ նրա, «օգտակար է 2-րդ տիպի շաքարախտի կանխարգելման և բուժման համար»։
Մենք պետք է մտածենք «սննդային փաթեթի» մասին, այսինքն, թե ընդհանրապես ինչ է պարունակում մեր կերած սնունդը, էլ ինչի հետ է այն կապված, և ոչ թե այն պարունակում է մեկ կամ երկու հատուկ սննդանյութեր, ինչպիսիք են երկաթը կամ սպիտակուցը:
Բացի այլ «օգտակարությունից», բուսական մթերքները ցածր կալորիականություն ունեն։

 



Իսկ նրանց ունեցած բջջանյութը հատկապես արդյունավետ է շաքարախտի դեպքում, քանի որ կարողանում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը։  
Էնդոկրինոլոգը երեք կոնկրետ մթերք է անվանել, որոնք արդյունավետ լուծում են խնդիրը.
Սրանք տոֆու և սոյայի սպիտակուցներ, նպարեղեն (լոբի, ոսպ, սիսեռ) և հատապտուղներ են:
Դրանք բոլորը կարող են բարելավել գլյուկոզայի մակարդակը և «ինսուլինի դիմադրողականությունը», - նշել է մասնագետը։

 



Ամենաընթերցվածը