Նախաճաշի այս համեղ խառնուրդը կօգնի ձեզ առանց որևէ խնդրի ազատվել թուլացած որովայնից
Այս նախաճաշը չափազանց սննդարար է և առողջարար, քանի որ այն պարունակում է շատ վիտամիններ և հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են մազերի լավ աճի և գեղեցիկ երանգ ունենալու համար։
Այն նաև օգնում է կարգավորել նյութափոխանակությունը և ամրապնդել իմունային համակարգը և մաքրել աղիքները։
Դուք կկորցնեք ամսական մինչև 2,5 կգ, հատկապես որովայնի շրջանում` ճարպային կուտակումների դեպքում։
Ձեզ հարկավոր է.
5-7 հատ սալորաչիր
2 ճաշի գդալ վարսակի ալյուր
1 բաժակ կեֆիր / ցածր յուղայնությամբ յոգուրտ
1 ճաշի գդալ կտավատի յուղ
1 թեյի գդալ կակաոյի փոշի
Երեկոյան ենք այս նախաճաշը պատրաստում։ Սալորաչիրը 10-15 րոպե լցնել 100 մլ եռացրած ջրի մեջ։
Առանձին ամանի մեջ խառնել կակաոն, կտավատի յուղը և վարսակի ալյուրը։ Ապա մի բաժակ կեֆիր ենք ավելացնում ու լավ խառնում։
Սալորաչիրը կտրատում ենք և ավելացնում մնացած բաղադրիչներին։ Խառնել և ամբողջ գիշեր թողնել սառնարանում։ Առավոտյան կարող եք վայելել առողջ և սննդարար նախաճաշ։