Միկադոյի պատրաստման բաղադրատոմսը․ Այն գտել եմ մայրիկիս բաղադրատոմսերի գրքույկից

Դիտումներ 670

Միկադոյի պատրաստման բաղադրատոմսը․ Այն գտել եմ մայրիկիս բաղադրատոմսերի գրքույկից

Բաղադրիչներ․

  • 500 գ թթվասեր
  • 4 ձու
  • 2 բանկա եփած խտացրած կաթ
  • 600 գ կարագ
  • 1 կգ ալյուր
  • 1 ճ/գ սոդա
  • Մի պտղունց վանիլին
  • Շոկոլադ
  • 200 գ շաքարավազ

 

 



Թթվասերի մեջ ավելացնել սոդան և թողնել 5 րոպե։

Մեկ ամանի մեջ խառնել 200 գ շաքարավազը և 200 գ կարագը, ավելացնել ձուն և հարել։

Ավելացնել մի պտղունց վանիլ, թթվասեր և նորից հարել։

 

 

Ավելացնել մաղած ալյուրը և հունցել խմորը։

Խմորը գնդիկավոր ձևավորեք, ծածկեք թաղանթով և թողեք հանգստանա 30 րոպե։

Պատրաստում ենք կրեմը՝ հարում ենք 400 գ կարագն ու եփած խտացրած կաթը։

 



Հանգստացած խմորը հավասար մասերի ենք բաժանում, դրանցից կլոր թխվածքներ ձևավորում և թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 4-6 րոպե։

Պատրաստի շերտերը քսել կրեմով։

 

 

Վերջին շերտը մանր փշրանքների վերածել և դրանով զարդարել տորթի կողքերը։

Տորթի վրա ցանել քերած շոկոլադը։

Պատրաստի տորթը թողնում ենք 5-6 ժամ, ապա համտեսում։



Ամենաընթերցվածը