Միայն իմանաք ինչ հեշտ է ազատվելը սև կետերից․ Ահա ինչ պետք է անեք
Դիտումներ 1018
Չկա ավելի վատ բան, քան առավոտյան հայելու մեջ նայելն ու դեմքիդ սև կետերից բացի ոչինչ չտեսնելը: Կա՞ որևէ բան, որը սրանից ավելի արագ է կորցնում ձեր ինքնավստահությունը։
Բայց այս պարզ հնարքի շնորհիվ դրանք այլևս չեն խանգարի ձեր կյանքին։
Ի՞նչ է ձեզ հարկավոր: Կիտրոն, ջուր և աղ։ Այո, դա իսկապես այդքան պարզ է:
Վերցրեք 1 ճաշի գդալ ծովի աղ, կես թեյի գդալ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ ջուր և խառնեք դրանք։
Խառնուրդը քսեք մաշկի այն հատվածներին, որտեղ հատկապես շատ պզուկներ և սև կետեր կան։ Այնուհետև 2-4 րոպե փափուկ շրջանաձև շարժումներով քսեք այն մաշկին։
Այնուհետեւ լվացեք այդ հատվածը։ Լվացեք ձեր դեմքը ձեր սովորական մաքրող միջոցներով:
Կարևոր խորհուրդ՝ կրկնեք այս պրոցեդուրան շաբաթական երկու անգամից ոչ ավել: Ամեն ինչ լավ է, եթե չափավոր լինի։
Ամենաընթերցվածը