Մի նետեք բանանի կեղևը. 5 անսպասելի արդյունք այս <<թափոնից>>
Ստորև դուք կգտնեք բանանի կեղևի օգտագործման 5 արդյունավետ եղանակ:
1. Գլխացավ
Կալիումի բարձր պարունակությունը բանանի կեղևը դարձնում է լավ միջոց գլխացավի դեմ։ Դուք կարող եք դրանով թեյ պատրաստել, կամ կարող եք տեղադրել այն ձեր պարանոցի առջևի և հետևի հատվածում՝ հանգստացնող ազդեցություն ունենալու համար:
2. Գորտնուկներ
Կեղեւի սպիտակ հատվածը հիանալի միջոց է մարմնի տարբեր մասերում առաջացող գորտնուկների դեմ։
Այն անմիջապես չի գործում, բայց ամեն օր այն քսելով գորտնուկին արդյունքը կտեսնեք մի քանի օրից։
3. Փորկապություն
Փորկապության և մարսողական այլ խնդիրների լուծման բանալիներից մեկը մանրաթելերի քանակի ավելացումն է: Քանի որ բանանի կեղևը պարունակում է ավելի շատ ցելյուլոզային մանրաթել, դուք կարող եք դրա հետ թեյ եփել կամ ավելացնել ձեր մրգային սմուզիներին՝ բարելավելու մարսողության առողջությունը:
4. Պզուկներ
Բանանի կեղևի սպիտակ մասում հայտնաբերված միացությունները լավ միջոց են պզուկների և հետքերի դեմ: Եթե օրական երկու անգամ քսեք ախտահարված հատվածներին, ապա բշտիկները շատ ավելի արագ կչորանան։
5. Ատամների սպիտակեցում
Իհարկե, բանանի կեղևը չի փոխարինի ատամների սպիտակեցման պրոֆեսիոնալ համակարգին, այնուամենայնիվ, եթե դրանով ձեր ատամները քսեք, դա կօգնի նվազեցնել դեղին նստվածքը։