Կոճապղպեղը բնական դեղամիջոց է․ տեսեք ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմում, երբ կոճապղպեղ եք ուտում
Կոճապղպեղը թեթևացնում է ցավը․
Ջորջիայի համալսարանում անցկացված հետազոտության համաձայն՝ օրական կոճապղպեղ ուտելը 25%-ով նվազեցնում է մկանային ցավը։ Բացի այդ, այս հրաշք միջոցը կարող է հանգստացնել ցավը դաշտանային ցիկլի ժամանակ։
Կոճապղպեղն իջեցնում է խոլեստերինը․
Մեկ այլ հետազոտություն, որը տևել է 45 օր և իրականացվել է բարձր խոլեստերինով 85 հիվանդների վրա, պարզել է, որ օրական 3 գրամ կոճապղպեղի փոշին զգալիորեն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Բացի այդ, գիտնականները ենթադրում են, որ այն կարող է նաև նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը:
Կոճապղպեղը վերացնում է մարսողական խնդիրները․
Կոճապղպեղը պարունակում է ֆենոլային միացություններ, որոնք թեթևացնում են աղեստամոքսային տրակտի գրգռվածությունը, բացի այդ, դրանք առաջացնում են մաղձի և թքի արտադրություն և այդպիսով կարող են օգնել սննդի և հեղուկների անցմանը աղեստամոքսային տրակտով:
Կոճապղպեղը պայքարում է բորբոքումների դեմ․
Օստեոարթրիտը տարածված խնդիր է, որը հանգեցնում է հոդացավերի: Վերջերս կատարված ուսումնասիրությունը, որին մասնակցել է ծնկի օստեոարթրիտով 247 մարդ, ցույց է տվել, որ այն հիվանդները, ովքեր կոճապղպեղ են օգտագործել, ավելի քիչ դեղորայքի կարիք ունեն, և նրանց ցավը զգալիորեն նվազել է:
Կոճապղպեղը բարելավում է ուղեղի աշխատանքը․
Ծերացումը մեծապես արագանում է օքսիդատիվ սթրեսի և քրոնիկական բորբոքումների պատճառով, որոնք հանգեցնում են տարիքի հետ կապված բազմաթիվ ճանաչողական խանգարումների, ինչպիսին է Ալցհեյմերի հիվանդությունը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոճապղպեղը պարունակում է հակաօքսիդանտներ և կենսաբանորեն ակտիվ միացություններ, որոնք ունեն հզոր բորբոքային պատասխաններ, որոնք տեղի են ունենում ուղեղում:
Կոճապղպեղը վերացնում է սրտխառնոցը․
Կոճապղպեղի թեյի կամ թարմ կոճապղպեղի օգտագործումը արդյունավետ միջոց է սրտխառնոցի դեմ, հատկապես հղիության, առավոտյան սրտխառնոցի և քաղցկեղի բուժման դեպքում։
Համաձայն 12 հետազոտության, որոնցում ներառվել են 1278 հղի կանայք, 1,1-1,5 գրամ կոճապղպեղը զգալիորեն նվազեցրել է սրտխառնոցը:
Կոճապղպեղը նվազեցնում է սրտի հիվանդության վտանգը.
Արյան բարձր շաքարը սրտանոթային հիվանդությունների զարգացման հիմնական ռիսկային գործոնն է:
2-րդ տիպի դիաբետով հիվանդների վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 2 գրամ կոճապղպեղի փոշին նվազեցնում է արյան շաքարի մակարդակը և սրտի հիվանդությունների ռիսկը առնվազն 10%-ով։