Մենք ամեն օր խմում ենք այս ըմպելիքը և նույնիսկ չենք էլ կասկածում, որ այն կրծքագեղձի քաղցկեղ է առաջացնում
Կրծքագեղձի քաղցկեղն այս օրերին համարվում է չափազանց տարածված հիվանդություն։ Այնուամենայնիվ, այս հիվանդությունը հայտնի է եղել հին ժամանակներից, քաղցկեղի նշաններ և կրծքագեղձի տարբեր ուռուցքներ են հայտնաբերվել նույնիսկ եգիպտական մումիաների մոտ:
Ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ. այժմ բժշկությունը բավարար գիտելիքներ ունի՝ օգնելու կնոջը, ում մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցք՝ իհարկե, եթե հիվանդությունը ժամանակին նկատվի։ Բայց ամենակարևորը, թվում է, թե գերմանացի սննդաբաններին հաջողվել է գտնել կրծքագեղձի քաղցկեղի հիմնական պատճառները:
Կրծքագեղձի քաղցկեղ կանանց մոտ
Եթե կինն ուտում է շատ յուղոտ կաթնամթերք, նա վտանգում է իր առողջությունը։ Գերմանացի դիետոլոգները հետազոտություններ են անցկացրել, որոնց արդյունքում պարզել են, որ ճարպերի, հատկապես կաթի, պանրի և կաթնաշոռի մեջ առկա ճարպի մեծ քանակությունը չարորակ բջիջների առաջացմանը նպաստող գործոն է։
Ճարպի առատ օգտագործումն առաջացնում է ներորովայնային ճարպի ավելացում և ավելացնում էստրոգենի և պրոգեստերոնի հորմոնների արտադրությունը: Հակաբեղմնավորիչների ընդունումը կարող է նաև էստրոգենի ավելցուկ առաջացնել կանանց մարմնում:
Այս գործոնը մի քանի անգամ մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։
Կրծքագեղձի քաղցկեղի լավագույն կանխարգելումը լիարժեք յուղայնությամբ կաթի և պանրի օգտագործումը սահմանափակելն է: Եթե ուշադիր հետևեք ձեր սննդակարգին, ապա կկարողանաք խուսափել ոչ միայն ավելորդ քաշի հետ կապված խնդիրներից, այլև մի շարք վտանգավոր հիվանդությունների առաջացումից։