Մազերի կերատին տան պայմաններում․ Զարմանալի երկարատև ազդեցություն, որը մնում է մինչև 14 օր

Դիտումներ 5122

Մազերի կերատին տան պայմաններում․ Զարմանալի երկարատև ազդեցություն, որը մնում է մինչև 14 օր

Երազու՞մ եք հարթ, գեղեցիկ և խնամված մազերի մասին, երբ յուրաքանչյուր մազ իր տեղում է՝ ստեղծելով հիանալի սանրվածք։ Կատարյալ ուղիղ, փայլուն մազեր կարելի է ձեռք բերել տնային լամինացիայի ընթացակարգով: 

 

 

Լամինացիան և կերատինային հարթեցումը գեղեցկության սրահներում ամենատարածված պրոցեդուրաներից են։ Աղջիկները պատրաստ են բավականին շատ գումար տալ՝ կատարյալ ուղիղ մազերի կախարդական էֆեկտին հասնելու համար։ 

 



Մեր խմբագիրները ձեզ առաջարկում են մազերի լամինացիայի բնական բաղադրատոմս, որը կարող եք իրականացնել տանը։ Այս դիմակը կպահի նույնիսկ մազերի այդ վիճակը մինչև 14 օր:

 

 

Ձեզ հարկավոր է․

100 գ կոկոսի կաթ
2 ճ.գ․ կիտրոնի հյութ
1 ճ.գ. ձիթապտղի յուղ
1,5 ճ.գ. կարտոֆիլի օսլա


 


Օսլան լավ խառնեք կիտրոնի հյութի հետ։  Լցնել կիտրոնի խառնուրդը փոքր կաթսայի մեջ, ավելացնել կոկոսի կաթն ու ձիթապտղի յուղը։ Խառնուրդը լավ տաքացրեք, բայց մի եռացրեք։
Երբ զանգվածը թանձրանա, այն քսեք մաքուր, խոնավ մազերին։ Մեղմորեն տարածեք միջոցը մազերի ողջ երկարությամբ, դրեք գլխարկ և գլուխը փաթաթեք սրբիչով: Դիմակը թողեք մնա 45 րոպե, ապա լվացեք սուլֆատ չպարունակող շամպունով։

Էֆեկտը կտեսնեք առաջին պրոցեդուրայից հետո։ Մազերը կդառնան մետաքսյա, փայլուն և շատ հնազանդ: Ավելին, այս պրոցեդուրան բացարձակապես անվտանգ է մազերի համար և միայն օգուտ կբերի:



Ամենաընթերցվածը