Արեք այսպես, եթե ցանկանում եք ունենալ բարակ ազդրեր․ Նիհարեք շատ արագ և արդյունավետ
Եթե դուք տառապում եք մարմնի ավելցուկային ճարպից և ազդրերի թուլացած մաշկից, մի հուսահատվեք:
Վարժություններ ազդրի ներքին հատվածի նիհարեցման համար․
Պառկեք հատակին կամ գորգին դեմքով վեր, ոտքերը ուղիղ վեր բարձրացրեք: Միացրեք կրունկները: Այս դիրքում դանդաղ ծալեք ձեր ծնկները, այնուհետև ուղղեք դրանք։ Կատարեք 3 անգամ և հանգստացեք 1 րոպե։
Պառկեք մեջքի վրա, ձեռքերը դրեք հատակին։ Բարձրացրեք ձեր ոտքերը հատակից մոտ 30 սմ, խաչեք ձեր ոտքերը՝ ընդօրինակելով մկրատի շարժումը՝ 10 անգամ: Առանց հանգստանալու և կանգ առնելու, յուրաքանչյուր ոտքի համար 10 անգամ ոտքերդ վեր ու վար շարժիր: Կատարեք 3 անգամ՝ փորձելով ձեր ոտքերը հատակին չդնել։
Կանգնեք ուղիղ, ձեր ոտքերը բացեք ուսերի լայնությամբ: Ուղղեք ձեր ձեռքերը ձեր առջև: Ձախ ոտքով մի քայլ արեք դեպի կողմը: Թեքեք ձեր աջ ծունկը և ձեր մարմինը տեղափոխեք ձեր աջ կողմը:
Դանդաղ բարձրացեք՝ թողնելով ձեր ոտքերը նույն դիրքում։ Յուրաքանչյուր ոտքի համար կատարեք 10-15 կրկնություն:
Պառկեք հատակին, ծալեք ձեր ծնկները, ձեր ծնկների միջև դրեք փոքրիկ գնդիկ: Ուղղեք ձեր ձեռքերը մարմնի երկայնքով: Բարձրացրեք ձեր կոնքը: Այս դիրքում մնացեք 30-60 վայրկյան՝ ծնկներով ինտենսիվ սեղմելով գնդակը։ Կրկնել 5 անգամ։