Լավագույն մթերքը, որի շնորհիվ կազատվեք փքվածությունից

Դիտումներ 222

Լավագույն մթերքը, որի շնորհիվ կազատվեք փքվածությունից

 փորի փքվածություն զգում ենք այն ժամանակ, երբ որովայնում հեղուկ և գազեր են կուտակվում։ Խնդիրը հիմնականում առաջանում է սննդի մշակման ընթացքում։ Ճիշտ սննդակարգի և կենսակերպը շտկելու արդյունքում հնարավոր է ազատվել այս տհաճ խնդրից։

1. Վարունգ։ 

Վարունգը մեծ քանակով ջուր է պարունակում, քիչ քանակով մանրաթելեր, ինչի արդյունքում այն դառնում է հրաշալի մթերք։ Վարունգը միզամուղ հատկություն ունի, ինչն օգնում է ազատվել որովայնի փքվածությունից։

2. Անանուխով թեյ։ 

Անանուխով թեյը կօգնի հանգստացնել աղիները՝ դրանով իսկ ազատելով անհարմարության զգացումից և գազերից։ Այն կարող է հանգստացնել նաև աղիների գրգռվածությունը։ Անանուխով թեյը հրաշալի միջոց է՝ նյութափոխանակության համակարգը հանգստացնելու համար։

 



3. Սամիթ։

Սամիթն օգնում է խթանել նյութափոխանակությունը և հեշտացնել սննդի տեղաշարժն այս համակարգում, ինչն օգնում է նվազեցնել փքվածությունը, գազերի քանակը։

4. Պապայա։ 

Այն հարուստ է նյութերով, որոնք թուլացնող ազդեցություն են ունենում։

 



5. Յոգուրտ։

 Ընտրեք ակտիվ բակտերիաներով յոգուրտ։ Ամեն օր օգտագործելու դեպքում կկարողանաք մեծացնել բիֆիդոբակտերիաների և լակտոբակտերիաների քանակը, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության համակարգին։ Դրանք լավացնում են նյութափոխանակությունը և կանխարգելում որովայնի փքվածությունը։ Օգտագործեք բնական յոգուրտ. համը լավացնելու համար կարող եք միրգ ավելացնել։

6. Բանան։ 

Նատրիումով հարուստ մթերքը կարող է փքվածության պատճառ դառնալ։ Բանանը հարուստ է կալիումով, իսկ կալիումի և նատրիումի հավասարակշռված մակարդակն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։



Ամենաընթերցվածը