Լավագույն բնական հակատարիքային դիմակները՝ կնճիռներից ազատվելու և մաշկը սնուցելու համար

Դիտումներ 167

Լավագույն բնական հակատարիքային դիմակները՝ կնճիռներից ազատվելու և մաշկը սնուցելու համար

Մաշկային խնդիրները կարող են առաջանալ ցանկացած տարիքում և տարբեր պատճառներով: Դրանք կարող են պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով, ներքին օրգանների աշխատանքի խանգարումներով կամ լինել մաշկաբանական հիվանդությունների հետևանքով: Բացի այդ, տարիների ընթացքում մաշկը կորցնում է իր առաձգականությունն ու սկսում է պատվել կնճիռներով և պիգմենտային հետքերով, որոնցից ազատվելն այդքան էլ հեշտ չէ: Սակայն գոյություն ունեն շատ պարզ ու արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն ձեռք բերել երիտասարդ, առողջ ու գեղեցիկ մաշկ:

Այս դիմակները ոչ միայն խոնավեցնում ու սնուցում են մաշկը, այլև դարձնում են այն ավելի ձիգ ու առաձգական, ազատում են պիգմենտային հետքերից, աչքերի տակի մուգ շրջանակներից ու մանր կնճիռներից: Ընդ որում՝ դրանք պարունակում են միայն բնական օգտակար բաղադրիչներ, ուստի, ի տարբերություն կոսմետիկ միջոցների, չեն առաջացնում կողմնակի բարդություններ:



Օսլայով դիմակ

Օսլայով դիմակը մաշկը ձգելու, սնուցելու, հարթացնելու և վերականգնելու լավագույն միջոցներից մեկն է: Սակայն հարկ է հիշել, որ օսլան խորհուրդ է տրվում օգտագործել յողոտ մաշկի ու լայնացած ծակոտիների դեպքում:

Դիմակը պատրաստելու համար հարկավոր է խառնել մեկ թեյի գդալ մեղրը, մեկ լիքը թեյի գդալ օսլան, մեկ թեյի գդալ թարմ վարունգի կամ հալվեի հյութը և մեկ թեյի գդալ կեֆիրը (կամ թթվասեր), այնուհետև ստացված զանգվածը քսել դեմքի մաքուր մաշկին, թողնել 15-20 րոպե և լվացվել մաքուր (ցանկալի է եռացրած) ջրով:

·         Մեղրով դիմակ

Մեղրը հարուստ է մի շարք կարևոր միկրոտարրերով, որոնք սնուցում, բուժում ու երիտասարդացնում են մաշկը, ուստի այս դիմակը լավագույն միջոցն ծերացող մաշկը խնամելու համար:

Այն պատրաստելու համար հարկավոր է խառնել մեկական ճաշի գդալ մեղրն ու յոգուրտը, այնուհետև ավելացնել նաև 1 ձվի դեղնուց և ստացված համասեռ զանգվածը քսել դեմքի մաքուր մաշկին:

 Թողնել դիմակը 20 րոպե, այնուհետև լվացվել սառը ջրով: 



Գլիցերինով դիմակ

Գլիցերինով դիմակը կօգնի սնուցել մաշկն անհրաժեշտ օգտակար միկրոտարրերով և կկանխի խոնավության կորուստը՝ պահպանելով մաշկի թարմությունը: Ընդ որում՝ գլիցերինով հակակնճիռային դիմակը հարմար է մաշկի ցանկացած տեսակի համար:

Այն պատևաստելու համար հարկավոր է 1 ձվի սպիտակուցին ավելացնել 1 թեյի գդալ գլիցերին (գնել դեղատնից), լավ խառնել, այնուհետև ստացված զանգվածը քսել դեմքի մաքուր մաշկին: Դիմակը հարկավոր է թողնել 15 րոպե, այնուհետև լվացվել մաքուր ջրով:

 

https://mobilemed.tert.am/am/news/2018/10/29/masks/56275



Ամենաընթերցվածը