Լավ չե՞ք տեսնում. Եթե ունեք այս նշանները, ապա ցավոք ունեք կատարակտ

Դիտումներ 881

Լավ չե՞ք տեսնում. Եթե ունեք այս նշանները, ապա ցավոք ունեք կատարակտ

 Կատարակտը աչքի հիվանդություն է, որի ժամանակ առկա է աչքի ոսպնյակի մասնակի կամ ամբողջական պղտորում: Ցավ չկա, ինչպես նաև գրգռվածություն, բայց տուժում է տեսողության որակը։ 

Բժիշկ Անա Ջեբուաձեն ավելի մանրամասն է խոսել խնդրի մասին:
Նախ, ինչպես նշեց բժիշկը, առաջանում է մառախուղ, աչքերի առաջ քող է հայտնվում, և տեսողությունը վատանում է։

 



Աստիճանաբար հիվանդը կարող է զգալ, որ աշխարհին նայում է կեղտոտ ապակու միջով։ 
Պատկերը դառնում է մշուշոտ, և գույներն ավելի խլացված են: 
Բացի այդ, նկատվում է լույսի զգայունության նվազում: Կարող է լինել նաև կրկնակի տեսողություն:

 



Բայց սա դեռ ամենը չէ:
Դգեբուաձեն մամուլի հետ զրույցում նշել է, որ նշաններին են պատկանում նաև լուսապսակները և լույսի աղբյուրների շուրջ ցրված լույսը։ Սա հատկապես վտանգավոր է մեքենա վարողների համար, քանի որ հանդիպակաց լուսարձակները կարող են աղավաղվել: 

 



Ամենաընթերցվածը