Իրականում որքա՞ն բալ ուժգնությամբ է եղել երկրաշարժը և ի՞նչ վնասներ է հասցրել


Երկրաշարժ առաջանում է երկրակեղևում հանկարծակի տեղաշարժերի ու խզվածքների հետևանքով և առաձգական (սեյսմիկ) տատանումների ձևով հաղորդվում մեծ հեռավորությունների վրա:
Հայաստանը գտնվում է երկրաշարժավտանգ գոտում. մեր երկրի տարածքում տարբեր դարաշրջաններում տեղի են ունեցել բազմաթիվ ավերիչ երկրաշարժեր, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, ավերվել շատ բնակավայրեր ու խոշոր քաղաքներ: Այդպիսի ավերիչ երկրաշարժի օրինակ է 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժը:
Ըստ ծագման՝ երկրաշարժերը լինում են բնական և տեխնածին: Բնական երկրաշարժերի առաջացման պատճառ են դառնում ստորերկրյա ցնցումները, երկրակեղևում առաջացած դատարկությունների փլուզումները, երկնաքարերի բախումը երկրի մակերևույթին (1908թ. Տունգուսյան երկնաքարի՝ երկրի մակերևույթի հետ բախումն առաջացրեց հզոր երկրաշարժ):
Տեխնածին երկրաշարժերի առաջացման պատճառներն առնչվում են մարդկային գործունեությանը, օրինակ՝ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են երկրաշարժի պատճառ դառնալ:
Սովորաբար երկրաշարժի հզոր ցնցումներին նախորդում են առաջնային թույլ ցնցումներ՝ նախացնցումներ (ֆորշոկեր): Հիմնական ցնցումից կամ ցնցումներից մի քանի րոպե, ժամ, նույնիսկ մի քանի օր հետո կարող են դիտվել հետցնցումներ: Ստորերկրյա ցնցման առաջացման տիրույթն անվանում են երկրաշարժի օջախ:
Երկրաշարժի օջախի կենտրոնն անվանում են հիպոկենտրոն: Երկրագնդի մակերևույթի վրա հիպոկենտրոնի պրոյեկցիան կոչվում է էպիկենտրոն կամ վերնակենտրոն:
