Կողմ եք, թե դեմ, որ վարորդական իրավունքից զրկվածները առանց քննության ետ ստանան վարորդական իրավունքը․ Քվեարկեք

ՀՀ վարչապետ ՝ Նիկոլ Փաշինյնաը քվեարկության դրել վարորդական իրավուքից զրկված ների, վարորդական իրավունքի վերականգման այս տարբերակը։

Սիրելի՛ քաղաքացիներ,
երկարատեւ քննարկումներից հետո վարորդական իրավունքից զրկված անձանց առաջարկել ենք հետեւյալը։
Վարորդական իրավունքից զրկված անձինք զրկվելուց 1 տարի անց կարող են առանց քննության վերականգնել իրենց իրավունքը՝ վճարելով համապատասխան տուրք:
Վերականգնումից հետո սահմանվում է մեկամյա փորձաշրջան։ Այդ մեկ տարվա համար վարորդին տրվելու է 6 բալ:
Եթե այդ մեկ տարվա ընթացքում վարորդը չի սպառում այդ վեց բալը կամ չի զրկվում վարորդական իրավունքից, ապա հաջորդ տարի կրկին ստանում է 13 բալ, իսկ եթե սպառում է 6 բալը կամ զրկվում է, ապա 1 տարի չի կարող վարել և իրավունքը կարող է վերականգնել միայն քննությունների միջոցով:
Սիրելի՛ քաղաքացիներ,
շուտով իմ այս էջում այս հարցով կտեղադրվի հարցում։ Խնդրում եմ արտահայտել Ձեր դիրքորոշումը՝ «կողմ» կամ «դեմ» քվեարկությամբ։ Քվեարկությունը կտեւի 48 ժամ։
Կարող եք քվեարկել այստեղ ՝
