Կոճապղպեղի ջուրը կնվազեցնի գոտկատեղի ավելորդ սանտիմետրերը և կթեթևացնի հոդացավը
Հաճախ բնական միջոցներով նիհարելը շատ ավելի հեշտ է։ Իսկ ամենաարդյունավետ բնական ծագումներից մեկը համարվում է կոճապղպեղի ջուրը։ Բանն այն է, որ դրա օգտագործումը արագացնում է քաշի կորուստը։ Ավելին, մի շարք այլ օգտակար հատկությունների շնորհիվ կոճապղպեղի ջուրը ոչ միայն օգնում է հեշտությամբ այրել ազդրի և գոտկատեղի ճարպերը, այլև պայքարել տարբեր հիվանդությունների դեմ։
Կոճապղպեղի օգտակար հատկությունները
Ամրապնդում է իմունային համակարգը
Կանխում է մրսածությունը և գրիպը
Բարելավում է արյան շրջանառությունը
Օգնում է մարսողությանը
Բարելավում է սննդանյութերի կլանումը
Թեթևացնում է հոդացավը
Ըմպելիքը շատ հեշտ է պատրաստվում, հատկապես, որ այն բաղկացած է ընդամենը երեք բաղադրիչներից։
Կոճապղպեղի մի քանի բարակ շերտ
1,5 լիտր ջուր
1 կիտրոնի հյութ
Ջուրը եռացրեք և վրան ավելացրեք կոճապղպեղի կտորներ, թողեք այս խառնուրդը եփվի 15 րոպե, ապա հանեք կրակից։ Թողեք ըմպելիքը սառչի, ավելացրեք կիտրոն։ Ստացված հեղուկըխմեք ամեն օր՝ օրը երկու անգամ՝ առավոտյան, նախաճաշից առաջ և երեկոյան՝ ընթրիքից առաջ։
Կոճապղպեղի մեծ քանակությամբ բուժիչ հատկությունները ստիպում են լրջորեն մտածել դրա օգտագործման մասին, այնպես չէ՞։ Հատկապես, որ ձեր ձեռքերում արդեն կա և՛ բաղադրատոմսը, և՛ ընդունման ուղեցույցը։