Կիտրոնը ձեզ կօգնի բուժել սրտխառնոցը, մրսածությունը, կոկորդի ցավը և այլն

Դիտումներ 154

Կիտրոնը ձեզ կօգնի բուժել սրտխառնոցը, մրսածությունը, կոկորդի ցավը և այլն

Ավանդական բժշկության կողմնակիցները մեծ ուշադրություն են դարձնում կիտրոնով և մի շարք համեմունքներով բժշկությանը: Կիտրոնը, աղը և պղպեղը հիանալի միջոց են մրսածության դեմ: Բայց ավելի շահավետ է, որպեսզի իմանաք նաև մյուս հատկությունների մասին:

1. Մրսածության դեպքում, հատկապես երբ հազում եք, խմեք ավելի շատ տաք հեղուկներ: Բայց ավելի արագ վերականգնվելու համար ջրի կամ թեյի մեջ ավելացրեք մի փոքր աղ, պղպեղ և կիտրոնի հյութ: Կամ պարզապես կերեք աղ ու պղպեղ արած կիտրոն: 

2. Կոկորդի ցավի դեպքում ողողեք այն հետևյալ լուծույթով. 200 մլ տաք ջուր, 1/2 թեյի գդալ կիտրոնի հյութ և 1/2 թեյի գդալ աղ: 

3. Եղունգների ամրացման համար, մատերը դրեք ջրի մեջ, և ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և մեկ պտղունց աղ:

4.Կիտրոնով և աղով վաննաները հրաշալի միջոց են ցելյուլիտից ազատվելու համար: 

5. Հարբածությունն անցկացնելու համար խմեք տոմատի հյութ՝ մեջն ավելացնելով 2-3 կաթիլ կիտրոնի հյութ, մի պտղունց աղ և սև պղպեղ: 

6 Եթե ունեք խնդիրներ կապված ավելորդ քաշի հետ, ապա ամեն օր 1 բաժակ տաք ջրին ավելացրեք 1/4 թեյի գդալ պղպեղ, 1 ճաշի գդալ մեղր և 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ և խմեք:

7. Սրտխառնոցի դեպքում ևս ջրի մեջ ավելացրեք կիտրոնի հյութ, սև պղպեղ:

8. Եթե նոր համերի սիրահարեք, ապա այս լուծույթը կարող եք ավելացնել սիրած ուտեստների վրա, այն կնպաստի նյութափոխանակության լավացմանը: 



Ամենաընթերցվածը