Երբ իմանաք ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմում, հենց այս պահին կաղամբի հյութ կխմեք
Այն պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ էլեկտրոլիտներ և պրոբիոտիկներ։ Ահա մի քանի խնդիրներ, որոնցից կաղամբի հյութն օգնում է ազատվել.
ստամոքսի հիվանդություններ
այրվածքներ
նվազեցնում է արյան շաքարի մակարդակը
վերացնում է փորկապությունը
կարգավորում է նյութափոխանակությունը
մաքրում է մարմինը տոքսիններից
բուժում է գաստրիտը
Կաղամբի հյութը խորհուրդ է տրվում մի փոքր տաքացնել և օգտագործել 7 օր։ Կաղամբի հյութի ամենաարժեքավոր հատկություններից է այն տարրերի բարձր պարունակությունը, ինչպիսիք են քլորը և ծծումբը, ինչպես նաև յոդի համեմատաբար բարձր պարունակությունը: Հանքանյութերի այս համադրությունը օգնում է մաքրել ստամոքսը և աղիքները։ Կաղամբի հյութն օգնում է նաև մազերի, եղունգների և մաշկի բարելավմանը։
Շատ լավ է գազարի հյութի հետ միասին կաղամբի հյութ ընդունելը։ Այս սմուզին վիտամին C-ի իդեալական աղբյուր է: Այն օգտագործվում է որպես մաքրող միջոց, հատկապես լնդերի վարակների բուժման համար, որոնք կարող են առաջացնել պիորրեա:
Կաղամբի հյութն օգտագործվում է ուռուցքների դեպքում, այն շատ արդյունավետ է փորկապության դեպքում։ Քանի որ մաշկի լավ վիճակը մեծապես կախված է աղիքներից, կաղամբի հյութն օգնում է հարթ, մաքուր մաշկ ունենալ: Արտաքինից կաղամբի հյութն օգտագործվում է վերքերը բուժելու համար։
Կաղամբի հյութը տանը պատրաստելը շատ պարզ է՝ մանր կտրատած կաղամբից հյութ ենք պատրաստում հյութաքամիչով։ Հյութը կարելի է պահել մեկ օր՝ 2 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճանում։ Բայց ավելի լավ է հյութը պատրաստել անմիջապես խմելուց առաջ։