Կասեցվել է «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը

Դիտումներ 247
Կասեցվել է «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է
🏭 Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
 
 
 
 
🍲 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կատարած ստուգման արդյունքում խախտումներ են արձանագրվել Երևան քաղաքի Թումանյան 23/1 հասցեում գործող «ԱՐՄԱՏ ԳԱՍՏՐՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում («Քամանչա» ռեստորան)։
 

❌ Ընկերությունը կաթսայատան գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
 
 
 
 
🚫 Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ կաթսայատան բոլոր 3 կաթսաների ապօրինի շահագործումը կասեցվել է։
💰 Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։
💰 Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը