Կանանց մոտ սրտի կաթվածը տարբեր կերպ է արտահայտվում. 5 նշան, որոնք չպետք է անտեսել
Արժե ուշադիր ուսումնասիրել ախտանիշները, որոնք հնարավորություն են տալիս կասկածելու, որ ինչ-որ բան այն չէ և ժամանակին դիմել բժշկի։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ հիմնական ախտանիշ, որոնք թույլ կտան ճիշտ ժամանակին նկատել խնդիրը։
1. Ցավ՝ կզակից մինչև պորտ
Եթե դուք ունեք որևէ կտրուկ տհաճ, տարօրինակ ախտանիշ՝ պորտից մինչև կզակ։ Երբեմն դուք կարող եք նույնիսկ տեղյակ չլինեք, թե ինչ է կատարվում, սակայն «ինչ-որ բան այն չէ» զգացողությունը առիթ է առողջությանը ուշադրություն դարձնելու։
Եթե ատամի ցավ ունեք, որը չի հանգստանում ցավազրկողով, վազե՛ք բժշկի մոտ։ Ատամնաբույժն է, ով կարող է հասկանալ, որ ցավի պատճառը ատամը չէ, և ձեզ ուղարկել սրտաբանի մոտ։ Նույնը կարելի է ասել մեջքի անպատճառ ցավի մասին։
3. Անհանգստություն
Կրծքավանդակի հատվածում ցանկացած անհարմար, մշտական ռեակցիա առիթ է շտապ կարդիոգրաֆիա անելու։
4. Ստամոքսի հետ կապված խնդիրներ
Այս ախտանիշն ամենից հաճախ կապված չէ սրտի կաթվածի հետ, ինչը ցավալի է։ Մարսողության խանգարումը և ստամոքսի այլ խնդիրներ կարող են վկայել սրտի խնդիրների մասին: Փսխում և սրտխառնոց, գլխապտույտ․ ահա բժշկին դիմելու պատճառները:
5. Հոգնածություն
Եթե դուք զգում եք մշտական հոգնածություն, զուգորդված շնչառության վատթարացման հետ, դուք ոպետք է գնաք սրտաբանի մոտ: Բաց մի թողեք այս ախտանիշը:
Ժամանակին օգնություն խնդրեք և միշտ առողջ եղեք: