Ձուն այն սննդամթերքն է համարվում, որը պարտադիր պետք է շաբաթական ամենաքիչը 3 անգամ ուտենք, եթե իհարկե ․․․

Դիտումներ 229

Ձուն այն սննդամթերքն է համարվում, որը պարտադիր պետք է շաբաթական ամենաքիչը 3 անգամ ուտենք, եթե իհարկե ․․․

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ձուն անհրաժեշտ է օրգանիզմին:Սակայն այն մարդիկ, ովքեր տառապում են շաքարախտով կամ ալերգիկ են,պետք է սահմանափակեն դրա օգտագործումը: Մյուսների համար ձուն անգնահատելի մթերք է: 

Ձուն իր բաղադրության մեջ մի շարք օգտակար վիտամիններ է պարունակում, մեկ ձվի մեջ կա վիտամին A-ի  օրական նորմայի 5% և D-ի՝ 10%: Այն նաև պարունակում է ֆոսֆոր, երկաթ, ցինկ, յոդ, ռիբոֆլավին, այս բոլոր միկրոէլեմենտներն առկա են ձվի բաղադրության մեջ:

 

 

Ձվի սպիտակուցն օրգանիզմում յուրացվում է 98%-ով: Սա նոր բջիջների ստեղծման հրաշալի միջոց է: Ձուն անհրաժեշտ է մկանների աճի և դրանց՝ անհրաժեշտ մակարդակի պահպանման  համար:



Ձվի բաղադրության մեջ է մտնում խոլինը, որն ուղեղի համար անփոխարինելի է: Այն լավացնում է հիշողությունը, արագ ռեակցիան: Բոլոր նրանց համար, ովքեր մտավոր աշխատանք են կատարում, օրական մեկ ձու ուտելը պարտադիր է:

 Ձվի օգտագործումից հետո արյան մեջ խոլեստերինի մակարդակը չի բարձրանում: Խոլեստերինի մակարդակը ձվի մեջ կարգավորվում է ֆոսֆատիդների միջոցով: Ֆոսֆատիդները կանխարգելում են աթերոսկլերոզի առաջացումը:

Ցանկալի է օգտագործել խաշած ձուն՝ առանց կարագի կամ ձիթայուղի: Սա 100%-ով կկանխարգելի լյարդի հիվանդությունների առաջացումը: 

 

 

Խաշած ձուն ապահովում է ոսկորների ամրությունը: Փխրուն ոսկորների խնդիրն անհանգստացնում է շատերին, հատկապես՝ 40-ն անց կանանց: Իսկ ձուն ամրացնում է ոսկորները, հետևաբար՝ ցանկալի է հաճախակի ձու օգտագործել:



Ամենաընթերցվածը