Ձմերուկ, թե սեխ․ Ո՞րն ես ավելի շատ սիրում

Դիտումներ 826

Ձմերուկ, թե սեխ․ Ո՞րն ես ավելի շատ սիրում

Բաղադրությունը: Ջուր` 88-95%, շաքարներ` 3-10%, ազոտային նյութեր` 1-1,2%, ճարպեր` 0,1-0,15%, բջջաթաղանթ` 2-2,4%:

Պարունակում է նաեւ 7-40 մգ վիտամին C, 1-1,2 մգ վիտամին A, B խմբի վիտամիններ, 14 մգ կալցիում, 64 մգ կալիում, 224 մգ մագնեզիում, 7 մգ ֆոսֆոր, 1 մգ երկաթ:  Կիրառությունը:

 

 

Միջնադարում բժիշկները ձմերուկը կիրառել են տենդի դեպքում:



 Ռուսական ժողովրդական բժշկությունը ձմերուկի չհասունացած կորիզների հյութն օգտագործել է տենդի, բորբոքային ուռուցքների, ցավոտ միզածորության դեմ:


Վրացիները ձմերուկն օգտագործել են որպես միզամուղ միջոց, ինչպես նաեւ` դեղնախտի դեմ:  Ձմերուկի կանաչ կեղեւը հում կամ չորացրած տեսքով տալիս են կոլիտով տառապողներին:

 

 

Սեխը դդմազգիների ընտանիքին պատկանող միամյա գետնամած խոտաբույս է: Ցողունների երկարությունը հասնում է 3 մետրի, հաստությունը` 3 սմ-ի: Տերևաթիթեղն ամբողջական է, թույլ ատամնաեզր, երկարությունը` 14-18 սմ, լայնությունը` 20-22 սմ: Ծաղիկները բաժանասեռ են. իգականները` 1-ական, արականները` 5-7-ական: Հանդիպում են նաև երկսեռ ծաղիկներ: Մեղրատու բույս է` մինչև 30 կգ` 1 հա-ից:

 



Պտուղը բազմասերմ կեղծ հատապտուղ է:

 

 

Գոյություն ունեն մոտ 2000 տեսակներ, որոնք տարբերվում են պտղի չափերով, քաշով` 0,2-40 կգ, պտղամսի և կեղևի գույնով, բուրմունքով և համով:

Ձմերուկ, թե սեխ։ Ո՞րն ես ավելի շատ սիրում։



Ամենաընթերցվածը