Ձեզ պետք է 2 րոպե, որպեսզի կրունկների ճաքերը վերանան

Դիտումներ 128

Ձեզ պետք  է 2 րոպե, որպեսզի կրունկների ճաքերը վերանան

Այս պրոցեդուրան ցանկալի է անցկացնել օրվա մեջ 1 անգամ լոգանքից հետո և այն ձեզանից կխլի ընդամենը 2-3 րոպե։

Լոգանքից հետո պեմզա քարով մաքրեք կրունկները և քսեք կրեմի բարակ շերտ կամ յուղ։ Կրկնեք այս պրոցեդուրան ամեն օր և ձեր կրունկները միշտ կունենան հիանալի տեսք։

Դուք կարող եք օգտագործել գլիցերին, գերչակի, ձիթապտղի և կոկոսի յուղեր, քանի որ դրանք շատ օգտակար են և պարունակում են շատ սնուցող նյութեր, որոնք սնում և խոնավացնում են մաշկը։

Ահա մի պարզ բաղադրատոմս, որը կօգնի ձեզ արագ վերականգնել մեղմ ասած վատ վիճակում գտնվող կրունկները։

 
 


Բաղադրիչներ

10 հաբ ասպիրին (300 մգ․),
70% բժշկական սպիրտ 250 մլ․

Պատրաստումը

Մանրացրեք ասպիրինը՝ դարձնելով այն փոշի և խառնեք սպիրտի հետ։ Թողեք խառնուրդը մնա 2-3 օր, թափահարեք ամեն օր, որպեսզի ստանաք միատարր հեղուկ։

Մի քանի օր հետո լուծույթը պատրաստ է օգտագործման։ Վերցրեք թանզիֆի կտոր կամ բամբակի և թաթախեք այն խառնուրդի մեջ, այնուհետև դրեք այն վնասված հատվածներում, փաթաթեք ոտքերը սննդի տոպրակով և գուլպա հագեք։ Թողեք գործի նվազագույնը 2 ժամ, իսկ ավելի լավ կլինի ամբողջ գիշերվա ընթացքում։ Առավոտյան լվացեք և քերեք քերիչով, քսեք կրեմ կամ յուղ։

Դուք կնկատեք, որ ձեր կրունկները դարձել են ավելի փափուկ, իսկ կոպիտ մաշկը և ճաքերը մեկընդմիշտ անհետացել են։

Այս բաղադրատոմսը նաև շատ լավ է վարիկոզի համար։ Մերսեք վարիկոզ ունեցող հատվածները այս խառնուրդով և ցավը աստիճանաբար կվերանա։

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:



Ամենաընթերցվածը