Սա է լավագույն միջոցը ՝ ձեռքերի, պարանոցի, որովայնի և ազդրերի թուլացած և կախված մաշկը ձգելու համար

Դիտումներ 1138

Սա է լավագույն միջոցը ՝ ձեռքերի, պարանոցի, որովայնի և ազդրերի թուլացած և կախված մաշկը ձգելու համար

Կորցրած էլաստիկությունը, ձեռքերի, պարանոցի, որովայնի և կոնքերի մաշկի թուլացումը սովորական երևույթ է կանանց մոտ 45 տարի անց: Դիետաներով հրապուրվածություն, քաշի կտրուկ նվազում, հորմոնալ խանգարումներ՝ այս ամենը պայմանավորված է մաշկի վիճակով, քանի որ բջջի տարիքի հետ նրանք այլևս ի վիճակի չեն նման արագ վերականգնման։

 

 

Կամֆորայի յուղը մաշկի և մազերի խնամքի տարածված և արդյունավետ միջոց է:

Այն օգտագործում են ակնեից, սպիերից ազատվելու, կնճիռները հարթեցնելու, մազերի աճն արագացնելու համար:

 



Կամֆորայի յուղ չի կարելի օգտագործել էպիլեպսիայով հիվանդներին և դեղամիջոցի նկատմամբ գերզգայնություն ունեցողներին:

Սուրճը լավ օգնական է նրանց համար, ում մաշկը կորցրել է առաձգականությունը և սկսել է ծերանալ:

 

 

Այն ակտիվացնում է փոխանակման գործընթացները, ամրացնում է, լավացնում է մաշկի էլաստիկությունը, կանխարգելում է մաշկի քաղցկեղը:

Կոսմետիկ կավը լինում է մի քանի տեսակի՝ բնորոշ հատկություններով՝ սպիտակ, կապույտ, կանաչ, վարդագույն, կարմիր, սև։

 



Ձեզ հարկավոր է․

  • 2 ճ. գ. սուրճի մրուր
  • 0,5-1 թ. գ. կամֆորայի յուղ
  • 2 ճ. գ. կոսմետիկ կավ

Կավը ջրով բացել փաթեթի վրայի հրահանգների համաձայն: Պետք է խիտ թթվասերի զանգված ստացվի:

Ավելացնել սուրճի մրուրը և կամֆորայի յուղը, խառնել: Կամֆորայի քանակն անհատական է և կախված է մաշկի զգայնությունից: Ավելի լավ է՝ սկսել 0,5 թ.գ․-ից:

Խառնուրդը քսել խնդրահարույց հատվածներին, փաթաթել կերակրի թաղանթով, ինչ-որ կիպ բան հագնել՝ ջերմային ազդեցությունն ապահովելու համար:

Փաթաթված թող մնա 30-40 րոպե, հետո լվանալ տաք ջրով և սնուցող քսուք քսել:

10 այդպիսի պրոցեդուրաների կուրսը (շաբաթական 2-3 անգամ) կօգնի զգալիորեն ձգել մաշկը:

Արդյունքը զգալի կլինի նույնիսկ առաջին կիրառումից հետո:

 


Ամենաընթերցվածը