Եթե ունեք այս ախտանշանները, ուրեմն ձեր լիմֆատիկ համակարգը հիվանդ է
Լիմֆատիկ համակարգը ամենակարևորներից մեկն է, որն օգնում է տոքսինների հեռացմանը, բայց շատ մարդկանց մոտ նորմալ չի գործում:
Լիմֆատիկ համակարգը բաղկացած է ավշային հանգույցներից, գեղձերից, փայծաղից, նշագեղձերից և տիմուսից։ Այն շրջանառու և իմունային համակարգերի մի մասն է:
Ահա այն ախտանիշները, որոնք ցույց են տալիս, որ դուք պետք է մաքրեք ձեր լիմֆատիկ համակարգը.
Մարսողական խանգարումներ
Հաճախակի գլխացավեր
Սինուսային վարակներ
Ավելորդ քաշ
Քրոնիկ հոգնածություն
ԱրտրիտՄաշկային հիվանդություններ
Ձեզ ենք ներկայացնում մի քանի եղանակ, որոնք կօգնեն ձեզ ստեղծել հոսք ավշային համակարգում, որն անհրաժեշտ է տոքսինները հեռացնելու և ավշային համակարգի գործառույթները նորմալացնելու համար։
Ֆիզիկական ակտիվությունը
Առաջին բանը, որ պահանջում է առողջ ավշային համակարգ ունենալու համար, դա կանոնավոր վարժություններն են: Սկսեք ավելի թեթև վարժություններից և ամեն օր փորձեք բարձրացնել դրանց ինտենսիվության մակարդակը: Փոքր բատուտի վրա ցատկելը լիմֆատիկ համակարգի լավագույն վարժություններից մեկն է:
Սառը և տաք ցնցուղ
Արյունատար անոթները տաք ջրով կընդլայնվեն, մինչդեռ սառը ջուրը կկծկի դրանք։
Օգտագործեք չոր մաքրում
Խոզանակով մաքրեք չոր մաշկը՝ 10 րոպե շրջանաձև շարժումներով: Այնուհետեւ դուք կարող եք ցնցուղ ընդունել: Լավագույն արդյունքի համար համատեղեք չոր խոզանակը տաք և սառը ցնցուղի հետ:
Խուսափեք կիպ հագուստ կրելուց
Կիպ հագուստ կրելը կարող է վնասել ավշային համակարգում պատշաճ շրջանառությանը, քանի որ դրանք առաջացնում են ավշային խցանումներ՝ հանգեցնելով տոքսինների կուտակմանը:
Դուք կարող եք նպաստել ավշային համակարգի առողջությանը՝ ուտելով սննդարար նյութերով հարուստ մթերքներ.
- ցածր շաքարով մրգեր
- կտավատի սերմ
- տերևավոր կանաչ բանջարեղեն
- ավոկադո
- չիայի սերմեր
- նուշ
- սխտոր
- լոռամիրգ
- ընկույզ
Խուսափեք մթերքներից, որոնք խցանում են լիմֆատիկ համակարգը.
- Արհեստական քաղցրացուցիչներ
- Վերամշակված կաթնամթերք
- Վերամշակված մսամթերք
- Սոյայի արտադրանք
- Շաքար և շաքարով հարուստ մթերքներ
- Աղ