Ձեր արտաքինի վրայի այս նշաններով իմացեք, որ ձեր օրգանիզմում կա վիտամին C-ի պակաս
Էնդոկրինոլոգ Ռոման Տերուշկին հարցազրույցներից մեկում ասել է, որ արտաքին տեսքի որոշ առանձնահատկությունների համաձայն՝ մասնագետները իմանում են արյան և մարմնի բջիջներում ջրում լուծվող հիմնական հակաօքսիդանտի՝ վիտամին C-ի պակասի մասին։
Մասնավորապես, դրա պակասը խաթարում է օրգանիզմում կոլագենի արտադրությունը, որն էլ իր հերթին թուլացնում է շարակցական հյուսվածքը։
Այս պրոցեսն ազդում է մազանոթների վրա՝ դրանք դառնում են քիչ դիմացկուն և պատռվում՝ արյունազեղումներ առաջացնելով մարմնի տարբեր հյուսվածքներում։ Այսպիսով, վիտամին C-ի պակասի պատճառով մաշկը դառնում է ավելի թուլացած, հակված ռոզացեայի և պիգմենտացիայի:
Նրա գույնը նույնպես վատանում է, առաջանում է գունատություն։ Բացի այդ, մաշկը դառնում է անհարթ և ծերացած:
«Վիտամին C-ի պակասի պատճառով օրգանիզմում նվազում է երկաթի արդյունավետությունը, ուստի մարդու մոտ սկսում են բարակել եղունգները, իսկ մազերը դառնում են փխրուն և գունատ»,- մանրամասնեց մասնագետը։