loading...

Ինչու՞ է հարկավոր ամեն օր սմբուկ ուտենք

Ինչու՞ է հարկավոր ամեն օր սմբուկ ուտենք

Սմբուկն անհրաժեշտ սննդարար նյութեր է պարունակում, որոնց շնորհիվ օրգանիզմն ավելի լավ է գործում։ 1 հում սմբուկը 20 կալորիա է պարունակում։ Այն օգտագործելով՝ կարող եք նաև ստանալ.

• 0.8 գրամ սպիտակուց
• 0.15 գրամ ճարպ
• 2.5 գրամ մանրաթելեր
• 4.82 գրամ ածխաջրեր։

Մեկ բաժակ սմբուկը ձեզ կարող է տալ.

• բջջանյութի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժնի 10 տոկոսը
• վիտամին C-ի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժնի 3 տոկոսը
• կալիումի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժնի 5 տոկոսը
• մագնեզիումի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժնի 2 տոկոսը
• վիտամին B6-ի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժնի 5 տոկոսը
• երկաթի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժնի 1 տոկոսը։

1. Առողջ սիրտ։ Կարող եք ավելի առողջ սիրտ ունենալ, քանի որ սմբուկը պարունակում է մանրաթելեր, վիտամիններ B6, C, կալիում։

2. Խոլեստերինի ցածր մակարդակ։ Սմբուկը, հատկապես դրա հյութը կօգնի նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

3. Ճանաչողական ֆունկցիայի լավացում։ Սմբուկն ամինաթթուներ է պարունակում, որը նպաստում է ուղեղին արյան մատակարարմանը։

 

loading...