Ինչպե՞ս տան պայմաններում ռեհան աճեցնել․ Առողջարար, բնական և բուժիչ

Դիտումներ 1495
Ինչպե՞ս տան պայմաններում ռեհան աճեցնել․ Առողջարար, բնական և բուժիչ

Ռեհանը ջերմասեր բույս է, մնացած հարցերում պահանջկոտ չէ: Ընտրեք մանր տերևավոր կանչ սորտեր և հետևեք հրահանգներին:

Անհրաժեշտ կլինի՝

  • Սերմեր
  • Հող
  • Կերամզիտ դրենաժի համար
  • Ջրահեռացման 1-3-լիտրանոց անցքերով ծաղկաման
  • Կերակրի թաղանթ
  • Կալիումի պերմանգանատ


Աշխատանքի ընթացքը՝
1. Ընտրված սերմերի վրա տաք ջուր լցրեք, թողեք 2 օր: Ջուրը փոխեք 12 ժամը մեկ, հետո դրանք մի քանի ժամով թրջեք կալիումի պերմանգանատի թույլ լուծույթի մեջ: Վերջում սերմերը չորացրեք անձեռոցիկի վրա:

2. Հետո բիոհումուս խառնեք սենյակային բույսերի համար ունիվերսալ հողին 4:1 հարաբերակցությամբ: Ծաղկամանի մեջ դրեք կերամզիտը, վրան հող լցրեք՝ 3-4 սմ թողնելով վերևի մասում: Հարթեցրեք մակերևույթը և առատորեն հող լցրեք:

3. Պատրաստի սերմերը ցանեք իրարից մոտ 2 սմ հեռավորության վրա, վրան բարակ շերտով հող լցրեք: Ծաղկամանը ծածկեք կերակրի թաղանթով, ատամի փայտիկով դրա մեջ մի քանի անց արեք և դրեք տաք տեղում:

4. 7-12 օր անց առաջին ծիլերը կաճեն: Այդ ժամանակ թաղանթը հանեք, ծաղկամանը դրեք արևոտ տեղում: Երբ ծիլերը հասնեն 5 սմ երկարության, նոսրացրեք դրանք՝ ծիլերի միջև հեռավորությունը մեծացնեով 10 սմ-ի:

5. Ծաղկամանի մեջ հողի բարակ շերտ ավելացրեք բույսերն ամրացնելու համար: Պարբերաբար ջրեք և փխրեցրեք հողը:

 

Տնային ռեհանի խնամքի կանոններ
Ռեհանը լավ լուսավորության կարիք ունի: Մարտից օգոստոսին արևը բավարար է կանաչու համար, իսկ ձմռանը լրացուցիչ լուսավորություն է պետք: Այն ապահովելու համար տեղադրեք ֆիտոլամպեր կամ լուսադիոդային լամպեր 2700К սպիտակ լույսով՝ բույսերից 15-20 սմ հեռավորության վրա: Դրանք պետք է աշխատեն օրական 6-12 ժամ:

Ծաղկելուց մոտ մեկուկես ամիս անց կարելի է առաջին բերքը հավաքել: Հենց բույսը սկսի կոկոն տալ, անհրաժեշտ է դրանք անմիջապես կտրել, որպեսզի տերևները հյութեղ և բուրավետ մնան:

Ռեհանի աճեցում ճյուղով
Ընտրեք ռեհանի հյութեղ ճյուղ գնված փնջից և դրեք ջրով բաժակի մեջ 1-2 շաբաթով՝ ամեն օր ջուրը փոխելով: Այդ ընթացում ճյուղն արմատ կտա: Ճյուղը տնկեք ծաղկամանի մեջ և թարմ կանաչի վայելեք 3-4 ամիս:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը