Կոճապղպեղով թեյը միշտ սխալ ենք պատրաստել․ Եփեք այսպես և խմեք, որպեսզի օգտակար լինի

Դիտումներ 1043

Կոճապղպեղով թեյը միշտ սխալ ենք պատրաստել․ Եփեք այսպես և խմեք, որպեսզի օգտակար լինի

Կոճապղպեղի թեյը կատարյալ առողջարար ըմպելիք է։ Այն ունի բուժիչ և ախտահանող հատկություն։ Բացի այդ, կոճապղպեղով ըմպելիքը լավ օգնական է նիհարելու հարցում։ 
Ինչպե՞ս եփել և խմել թեյ կոճապղպեղով, որպեսզի հնարավորինս պահպանվեն այս ըմպելիքի բոլոր օգտակար հատկությունները:


Տաք կամ սառը, կոճապղպեղի թեյն օգտակար է ցանկացած ձևով: Այն կարելի է խմել այլ բուժիչ դեղաբույսերի՝ երիցուկի, անանուխի և այլնի հետ միասին։
 



Կոճապղպեղով թեյ պատրաստելը շատ պարզ է՝ մեկ բաժակ եռացրած ջրի մեկ թեյի գդալ փոշին բավական է, և պատրաստ է հիանալի տոնիկ ըմպելիք։ Ցանկալի է թրմել առնվազն կես ժամ: Կարելի է մեղր ավելացնել կոճապղպեղի թեյին ըստ ճաշակի։


Սակայն փոշին համային և բուժիչ հատկություններով ի վիճակի չէ փոխարինել կոճապղպեղի արմատից պատրաստված ըմպելիքին։ Թարմ կոճապղպեղից թեյ եփելու համար պետք է կոճապղպեղի բարակ կտորներ դնել պատրաստի եփած թեյի մեջ, եռացնել 3-5 րոպե, թողնել թրմվի։ Չի արգելվում մեխակ ավելացնել ըստ ճաշակի։ 



Պատրաստի թեյը կարող եք օգտագործել կիտրոնի և մեղրի հետ համատեղ։
Կոճապղպեղի թեյը պետք է խմել փոքր կումերով։
Նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, պետք է ըմպելիք խմեն սնվելու արանքում, իսկ նրանք, ովքեր դիետա չեն պահում, կարող են ուտելուց առաջ կոճապղպեղով թեյ խմել։ Ըմպելիքը խորհուրդ չի տրվում խմել քնելուց անմիջապես առաջ։

 



Ամենաընթերցվածը