Ինչպես պատրաստել խռմփոցի դեմ գել. Արդյունավետ միջոց խռմփոցից ազատվելու համար

Դիտումներ 2536

Ինչպես պատրաստել խռմփոցի դեմ գել. Արդյունավետ միջոց խռմփոցից ազատվելու համար

Խռմփոցը տհաճ է ոչ միայն այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում քնել դրա պատճառով, այլ նաև իրենք՝ խռմփացողների համար։ Բացի այդ, ենթադրվում է, որ խռմփոցը վտանգավոր է առողջության համար:

Հնարավո՞ր է ազատվել խռմփոցից. Այս խնդիրը լուծելու բազմաթիվ եղանակներ կան: Դուք կարող եք փորձել դեղատնից խռմփոցի դեմ դեղամիջոց գնել։ Գոյություն ունեն խռմփոցը լազերային եղանակով բուժելու և նույնիսկ վիրահատություն՝ խռմփոցի պատճառները վերացնելու համար: Նրանցից ոմանք օգնում են, իսկ ոմանք՝ ոչ:

Խռմփոցի դեմ տնային միջոց կարող եք պատրաստել առանց ծախսերի և դժվարությունների և օգտագործել այն։ 

 



Բաղադրությունը՝
+ 2 տուփ ժելատին
+ 1 ճաշի գդալ աղ
+ 1 բաժակ ջուր
+ անանուխի, էվկալիպտի, նարդոսի և մարջորամի եթերային յուղեր
+ սննդի ներկ (ըստ ցանկության)

Ինչպես պատրաստել
1. 3/4 բաժակ ջուր տաքացնել մարմանդ կրակի վրա, ավելացնել աղ և խառնել մինչև ամբողջովին լուծվի։
2. Դանդաղ ավելացնելով ժելատինը, հարում ենք մինչև ամբողջովին լուծարվի։
3. Հեռացրեք խառնուրդը կրակից, ավելացրեք մնացած 1/4 բաժակ ջուրը և նորից մանրակրկիտ խառնեք։

 



4. Հեղուկը լցնել ամուր կափարիչներով բանկաների մեջ և ավելացնել՝ 5-ական կաթիլ՝ էվկալիպտի, անանուխի, մարջորամի և նարդոսի եթերայուղեր։ Ընդհանուր 20 կաթիլ մեկ շշում:
6. Ցանկության դեպքում կարող եք սննդի ներկ ավելացնել՝ գելին ավելի էսթետիկ տեսք հաղորդելու համար։
7. Բանկաները դրեք սառնարանը, որ ամրանան։

Քնելուց առաջ բացեք տարան և մի քանի անգամ խորը ներշնչեք բույրը: 
Մարջորամի եթերայուղը հանում է լարվածությունը և հանգստացնում մկանները՝ նպաստելով հանգիստ քունին:
Անանուխի և էվկալիպտի եթերային յուղերը նվազեցնում են քթի հատվածների բորբոքումները, որոնք օգնում են մաքրել շնչուղիները և դադարեցնել խռմփոցը:
Նարդոսի եթերայուղը հանգստացնում է:


 



Ամենաընթերցվածը