Ինչպես կարճ ժամանակում ազատվել այդքան տանջող հազից
Կաթը առողջության համար ամենակարևոր և ամենաթանկ մթերքն է, որը հնարավոր չէ փոխարինել ոչնչով։ Կաթն իր սննդային հատկություններից բացի ունի նաև բուժիչ հատկություններ։ Նրա բաղադրությունը տատանվում է՝ կախված կենդանու տեսակից, սննդակարգից և տարվա եղանակից:
Տնական հազի դեղամիջոցը, որին առաջարկում ենք ծանոթանալ, պատրաստվում է կաթի հիման վրա:
Ժողովրդական բաղադրատոմս հազի դեմ
Ձեզ հարկավոր է.
1 լիտր յուղայնությամբ (ցանկալի է տնական) կաթ
1 փոքր սոխ
1 ճ.գ. կարագ
մի պտղունց սննդի սոդա
1–2 ճ.գ. կոնյակ
Կաթը հասցնել եռման աստիճանի, ավելացնել սոխը, կտրատել 4 մասի։ Եռացնել 5 րոպե։ Կաթը կրակից հանում ենք, մի փոքր հովացնում, ավելացնում կարագ, սոդա և կոնյակ։
Օգտագործեք դեղը տաք, բայց ոչ եռման վիճակում, ցանկալի է գիշերը: Համը շատ սպեցիֆիկ է. միգուցե տհաճ կլինի խմելը։ Բայց էֆեկտը ձեզ սպասեցնել չի տա. առավոտյան դուք ձեզ շատ ավելի լավ կզգաք: Եթե նախատեսում եք դեղամիջոց պատրաստել երեխայի համար, մի ավելացրեք ալկոհոլ: