Ինչպես բնական միջոցով մաքրել երիկամները, քանի դեռ ուշ չէ

Դիտումներ 228

Ինչպես բնական միջոցով մաքրել երիկամները, քանի դեռ ուշ չէ

Երիկամները կենսական կարևորություն ունեն օրգանիզմի համար։ Fithacker.ru կայքը գրում է, որ այսօրվա կենսակերպի հետևանքով մեծ վնաս է հասցվում երիկամներին։ Անառողջ սնունդ օգտագործելու արդյունքում մեծ քանակով տոքսիններ են կուտակվում օրգանիզմում։ Արդյունքում՝ երիկամներում քարեր են առաջանում կամ այլ հիվանդություններ։

Այդ պատճառով ժամանակ առ ժամանակ հարկավոր է օրգանիզմից դուրս բերել տոքսինները և հեշտացնել կենսական կարևորություն ունեցող օրգանների աշխատանքը։ Գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք կարող են օգնել նվազեցնել երիկամների հիվանդությունների առաջացման վտանգը։

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

• 6 բաժակ ֆիլտրված ջուր
• մաղադանոսի տերևներ
• կիտրոնի հյութ
• 2 թեյի գդալ մեղր։

Պատրաստման եղանակը։ Հարկավոր է լավ լվանալ մաղադանոսը և կտրատել։ Տարայի մեջ ջուր լցրեք, եռացրեք և ավելացրեք մաղադանոսը։ Դանդաղեցրեք կրակը, թողեք նվազագույնը 10 րոպե։ 10 րոպե անց սառեցրեք հեղուկը և թողեք սառչի։ Ավելացրեք մեղրը և կիտրոնի հյութը։ Ըմպելիքը պատրաստ է։

Հիշեք, որ այս ըմպելիքն օգտակար է երիկամների հետ կապված խնդիրները կանխարգելելու գործում։ Բայց եթե լուրջ հիվանդություն ունեք, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, մինչև այն օգտագործելը։ 

Նյութի աղբյուրը ՝  168.am



Ամենաընթերցվածը