Ինչպես ճիշտ ընտրել ու եփել մակարոնը

Դիտումներ 368

Ինչպես ճիշտ ընտրել ու եփել մակարոնը

  • Մակարոն ընտրելիս առաջնահերթ ուշադրություն դարձրեք նրա բաղադրությանը: Հիշեք, որ իսկական մակարոնները պետք է պատրաստված լինեն ցորենի պինդ տեսակներից:
  • Որակյալ մակարոնի երկրորդ ցուցիչը նրա սննդային արժեքը ցույց տվող աղյուսակում գրված տեղեկատվությունն է. 100 գրամում սպիտակուցների քանակը 12%-ից քիչ չպետք է լինի:
  • Մակարոնի բաղադրության մեջ երկու բաղադրիչ է մտնում՝ ալյուր ու ջուր: Դրանցից բացի դրանում կարող են միայն բնական ներկանյութեր ու հոտավետ նյութեր լինել, որոնք մակարոններին լրացուցիչ գույն ու հոտ են տալիս (բազուկ, գազար, լոլիկ, սպանախ): Մթերքը, որում ոչ բնական ծագման ներկանյութեր եք հայտնաբերել, պետք է թողնել սուպերմարկետի վաճառասեղանին:
  • Ուշադիր դիտեք մակարոնները: Որակյալ են ծղոտագույն, այլ ոչ թե դեղին մակարոնները, որոնք պատրաստվել են ցորենի պինդ տեսակներից: Այսպիսի մակարոններն ամենից լավ են ներծծում սոուսը:
  • Եվ ամենավերջում ուշադիր եղեք մակարոնի տուփին: Այն չպետք է փքված կամ դեֆորմացված լինի. դրանք մակարոնի արտադրության կամ պահպանման մեջ խախտումների մասին են վկայում:


Եթե իտալացուն հարցնեք՝ ինչպես մակարոն եփել, նա մի ամբողջ դասախոսություն կկարդա, սակայն մեզ անհրաժեշտ է միայն մի քանի գլխավոր գաղտնիք իմանալ:

  • Փոքր բաժին մակարոնը եփելու համար լայն հատակով թավա է պետք: Թավայի չափերից կախված կլինի պատրատվող ուտեստի համը: Եփելու համար անհրաժեշտ ջրի չափը հաշվելը շատ հեշտ է. ամեն 100 գրամին անհրաժեշտ է 1 լիտր ջուր: Ջրի ու մակարոնի այսպիսի հավասարակշռության դեպքում մակարոնները նորմալ կեփեն ու չեն կորցնի առաձգականությունն ու տեսքը:
  • Ջրի մեջ աղ լցրեք եռալուց հետո, ապա ավելացրեք նաև մակարոնը: Ամենից հարմարը ծովի խոշոր աղն է. 1 լիտր ջրին 12 գրամ աղ (մոտավորապես ½ ճաշի գդալ):
  • Եփելուց հետո մակարոնը լցրեք քամոցին, ապա կիսաչոր մակարոնները լցրեք սոուսի մեջ (մակարոնն իր մեջ օսլա է պարունակում, որն էլ օգնում է լավացնել սոուսի կազմությունը):
  • Իտալացիները երբեք մակարոնը չեն լվանում:
  • Պետք չէ միանգամից սեղանին մատուցել ուտեստը, սպասեք մոտավորապես 1 րոպե, մինչև մակարոնները ամբողջովին ներծծվեն սոուսով: Այդպես ուտեստի համն ավելի հագեցած կլինի:


Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=3661&l=am



Ամենաընթերցվածը